05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դատական նիստը հետաձգվեց․ դատարանը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։

Արամ վարդևանյանը լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո հայտարարեց, որ Բավականաչափ ծավալուն քննություն է կատարվել և դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն է տեսել, քանի որ փաստաթղթեր են ներկայցվել։

Դրանով պայմանավորված նիստը հետաձգվել և նշանակվել է առաջիկա երքշաբթի օրը ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին դատարանը հետաձգել էր այս հարցի լուծումը մինչև էական հանգամանքների ի հայտ գալը և կալանադրված գույքի արժեքը որոշումը։ Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Այսօր պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ պատրաստ է ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ