22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց հավաքականում խաղալուց․ նրա որոշման վրա երկու դրվագ է ազդել

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում անդրադարձել է Հենրիխ Մխխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղին չմասնակցելուն ու մեր ֆուտբոլիստների պարտությանը։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև,

«Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմից՝ 1-2 հաշվով: Հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ տխուր էին, հիասթափված: Նրանց 99 տոկոսը իրավացիորեն վստահ էր, որ եթե խաղին մասնակցեր Հենրիխ Մխիթարյանը, խաղի արդյունքը միանգամայն այլ կլիներ: Իսկ ինչո՞ւ խաղին չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը: Պաշտոնական վարկածն այն է, որ նա չի գտնվում լավ մարզավիճակում: Կարելի էր հավատալ, կամ փորձել հավատալ այս տարբերակին, եթե նա նշված խաղի նախորդ օրը Ռոմայի կազմում ընկերական խաղի ժամանակ չգրավեր մրցակցի դարպասը: Կարելի էր հավատալ այս տարբերակին, եթե Մակեդոնիայի կազմում շատ ավելի վատ մարզավիճակում գտնվող 37 ամյա Պանդևը չմասնակցեր խաղին: Չենք կարող ասել՝ երբևէ Հենրիխը կբարձրաձայնի՞ չմասնակցելու իրական պատճառը, թե ոչ, բայց կառավարամերձ ու ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ այդ պատճառների մասին գիտեն ու բարձրաձայնում են:

 

Առաջին պատճառը Նիկոլի իշխանության գալուց հետո Հենրիկ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելն էր: Ասում են՝ Հենրիկ Մխիթարյանին ու Հրանտ Բագրատյանին դիվանագիտական անձնագրից զրկելու ցուցումը անձամբ Նիկոլն է տվել: Երբ մատնացույց են արել նրա արժանիքները, երկրին մատուցած ծառայությունները, Նիկոլը պատասխանել է, թե իրա համար փողա աշխատում, իսկ իրա մատուցած ծառայություններն էլ տեսել են՝ հավաքականը ոչ մի անգամ ենթախմբից դուրս չի եկել: Նաև հավելել է. «դուք հո գլխիս Ռուբեն Հայրապետյանը չե՞ք, ինքն էլ է նույն բաները ասում»:

Նույնաբովանդակ հեգնանք է եղել նաև Հրանտ Բագրատյանի դեպքում: Ասվել է նաև, որ ֆուտբոլային հանրությունը վատ կընդունի այդ փաստը, Նիկոլը նշել է, որ եթե նրանց համար կարևորը ոչ թե ֆուտբոլն է, այլ ինչ-որ մեկի դիվանագիտական անձնագիր ունենալը, ապա, ոնց ուզում են, թող ընդունեն:

Բնականաբար այս խոսակցությունները հասել են Հենրիխին, բայց վերջինս իրեն բնորոշ զսպվածությամբ ասել է, որ պետության իրավունքն է. եթե որոշել են, ուրեմն այդպես է ճիշտ: Երկրորդ դրվագը, ասում են, էլ ավելի է ազդել Հենրիխի վրա, քանի որ կապված է եղել մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, ում հետ Հենրիխը շատ է կապված՝ հաշվի առնելով նաև, որ վաղ հասակում կորցրել է հորը՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին։ Թաշչյանը ոչ միայն լեգենդար թուտբոլիստի կին է ու մայր, այլև ինքն անձամբ ունի կարևոր ներդրում ֆուտբոլում՝ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով ՀՖՖ-ում։ Եթե հիշում եք, Մարինա Թաշչյանը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի ընտրվելը անվանեց շոու:

Այդ ընտրություններից առաջ Մարինա Թաշչյանը չէր ընտրվել ՀՖՖ գործկոմի անդամ: Ասում են, որ Արմեն Մելիքբեկյանը տիկին Թաշչյանին ամեն կերպ գործկոմում ընտրվել թույլ չտալու ցուցումը ստացել է անձամբ Նիկոլից, քանի որ Ռուբեն Հայրապետյանի ոչ մի կողմնակից Ֆեդերացիայում չպետք է լիներ, անկախ տվյալ անձի ով լինելուց։ Այս երկու իրադարձությունները բավարար են եղել, Հենրիխի արժանապատվությունը նսեմացվելու, չգնահատված զգալու համար։ Ճիշտ է արել, թե ոչ, չեմ կարող ասել, բայց հարգել պետք է Հենրիխի այդ որոշումը:

Այնպես որ, Հայաստանի ֆուտբոլի այս վիճակի համար, հարգելի ֆուտբոլասերներ, այլ մեղավորներ մի փնտրեք: Մեղավորը ոչ Հենրիխն է, ոչ էլ՝ հավաքականի նորանշանակ իսպանացի մարզիչ Խոակին Կապառոսը: Մեղավորը մեկն է ու նրա անունը Նիկոլ է: Ինչպես միշտ, ինքը պիտի քանդի։ Հերթը հիմա էլ ֆուտբոլինն է, 9-1 հաշվով Իտալիային պարտվելը, Էստոնիային ու Մակեդոնիային պարտվելը ձեզ վկա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ