Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 152 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 199-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 41 023 (+431) մարդ, այս պահին բուժվում է 2945-ը (-237): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1184 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 905 (+2), այլ պատճառներով՝ 279 (+3): Մեկ օրում մահացել է 5 մարդ: