03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Ինչպես մի քանի բժշկական դիմակների օգնությամբ «փրկվել». զվարճալի տեսահոլովակ

Դերասան Արա Դեղտրիկյանի դուստրը՝ Մանան Դեղտրիկյանը,  ֆեյսբուքյան իր էջում զվարճալի տեսահոլովակ է տեղադրել: Տեսահոլովակում դերասան  Արա Դեղտրիկյանն իր  մասնակցությամբ ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարում  ինչպես մի քանի  բժշկական դիմակների օգնությամբ «փրկվել»:

Առաջիկայում կարևորագույն հարցերի վերաբերյալ հարցազրույց կունենամ․ Ռոբերտ Քոչարյան

Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի, քան 70 համախոհների և աջակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքից։ Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը և այլն: Նախագահ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նրանց, որոնք անցած երկու տարում պայքարել են անարդարության, մեր նորագույն […]

Այս քայլերը մենք դիտարկում ենք կրթության համակարգից ազգային բաղադրիչի դուրս բերման հերթական փորձ․ ՀՅԴ ՀԵՄ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հետևում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության  հրապարակած «Պետական չափորոշիչների մասին» նախագծի քննարկումներին։  Հարկ է արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարությունը մինչև օրս չի հրապարակել ոլորտի ռազմավարությունը, որը թույլ կտար հստակեցնել նախարարության առաջնահերթություններն ու տեսլականը, հասկանալ, թե որոնք են կրթական առաջնահերությունները, ինչպիսի հասարակության և քաղաքացու կերտմանն է միտված վարվող քաղաքականությունը։ Սակայն, առանց […]

Գետնանցումից դուրս եկած ծխողին ոստիկանները շարունակում են «չնկատել». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Երեկ Աննան ու ես մի տեսարանի վկա եղանք։ Երևանի ամենամեծ-ամենաաշխույժ կանգառներից մեկի մոտ ենք, երիտասարդ մի կին է կանգնած, հետը 5–6 տարեկան երեխա, կնոջ դիմակը՝ դնչին։ Մոտենում են երեք ոստիկան, տուգանում։ Տուգանելու գործընթացը մոտ 10 րոպե է տևում, փաստաթղթերն են ստուգում, ինչ-որ բան են խոսում կնոջ հետ, հետո ակտ […]

Պետք է վախենալ երեխայի ուտելիքի, շորի և դեղի փող չունեցող ծնողից. Ծառուկյանը՝ իշխանություններին

«Հրապարակ» օրաթերթը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ հայ ժողովուրդ Ես պլանավորել էի մեծ ասուլիս, որպեսզի կարողանամ ուղիղ պատասխանել բոլոր հարցերին։ Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է հնչեն և որոնց ես ուզում էի տալ ամենաանկեղծ պատասխանները։ Ցավոք, կյանքը իր շտկումները մտցրեց և ես, ինչպես գիտեք, վիրուսով պայմանավորված՝ ունեմ առողջական խնդիրներ, գտնվում եմ […]

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայ ժողովրդի ազգային արժեքներն ու ազգային նպատակները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է.   «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր […]

Ալիևներն պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողներն ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հեռու անցյալում. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին։

«Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել մի մարդու համար, որն այդպես էլ սեփական երեխաներ չունենալով, թիրախավորում է այլոց»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հաղորդման ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, փորձելով արդարացնել Եկեղեցու պատմության առարկայի վերացումը և չունենալով իմ հնչեցրած քննադատության նկատմամբ առարկայական հակափաստարկներ, կրկին անդրադարձավ իմ երեխաներին, որոնք սովորում են ոչ պետական դպրոցում: Ի դեպ, նմանատիպ հնարք մի քանի օր առաջ ևս հնչեց այդ տաղավարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի