23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գետնանցումից դուրս եկած ծխողին ոստիկանները շարունակում են «չնկատել». Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ Աննան ու ես մի տեսարանի վկա եղանք։ Երևանի ամենամեծ-ամենաաշխույժ կանգառներից մեկի մոտ ենք, երիտասարդ մի կին է կանգնած, հետը 5–6 տարեկան երեխա, կնոջ դիմակը՝ դնչին։ Մոտենում են երեք ոստիկան, տուգանում։

Տուգանելու գործընթացը մոտ 10 րոպե է տևում, փաստաթղթերն են ստուգում, ինչ-որ բան են խոսում կնոջ հետ, հետո ակտ գրում և այլն։

Այդ ընթացքում կանգառից 7–8 մետր հեռավորության վրա 4 տաքսի է կանգնած, տաքսիստներն էլ ամեն մեկն իր մեքենայի բագաժնիկին հենված։  Չորսից երկուսը՝ դիմակներն իջացրած ծխում են ու հանգիստ հետևում ոստիկաններին։

Ոստիկանները տաքսիստներին «չեն նկատում»։

Այդ ընթացքում կողքի գետնանցումի խանութներից մեկի աշխատողն էլ է դուրս գալիս, նստում տաքսիստներից մի քանի մետր հեռավորության վրա, դիմակը հանում, դնում գրպանը, սկսում ծխել։ Ոստիկաններն իրեն էլ «չեն նկատում»։

Երիտասարդ կնոջը տուգանում, հանգիստ են թողնում։ Տաքսիստները դիմակները հագնում են։ Ոստիկանները մոտենում են, բարև-բարլուս անում, ոնց ես-ինչ ես-դե սենց-դե լավ էղեք, հաջող-մաջող։

Գետնանցումից դուրս եկած ծխողին ոստիկանները շարունակում են «չնկատել»։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ երեկ, թե երեկ չէ առաջին օրը Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել փողոցում իր կազմակերպության գրասենյակի շքամուտքի մոտ դիմակն իջեցրած ծխելու համար։

Հ.Հ.Գ. Ծխելը ցանկացած դեպքում պետք է թարգել։

#Երևան1984

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ