23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2020

Խեղճերի արցունքից և թույլերի վախից են կործանվում հայրենիքները. ԳՇ պետի կոչը զինծառայողներին

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մարտական կոչ է հղել հրամանատարներին և զինվորներին։ «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր թշնամիների բազմակողմանի աջակցությունից, չի կարողանում հաշտվել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հանգամանքի […]

Սերժ Սարգսյանն այցելել է Ամարաս

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մի խումբ մարտական ընկերների և Ամարասում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել է Ամարաս, ծանոթացել իր հիմնած «Լույս» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին:  

Լևոն Տեր-Պետրոսյանի դավաճանական պրոեկտը դեռ չի պարտվել․ Վիտալի Բալասանյան

Tert.am-ը գրում է․ «Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական […]

Չմասնակցել որևէ ակցիայի և հավաքի. կոչ՝ ՌԴ-ում ապրող հայերին

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ հայտարարություն են տարածել։ Այն հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում:  «Ռուսաստանի Դաշնության տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն լուրջ մտահոգություն են առաջացնում ոչ միայն մեծաթիվ հայ համայնքի շրջանում, այլև փաստացի մի շարք մարտահրավերներ են առաջ բերում Ռուսաստանում ազգամիջյան ներդաշնակության […]

Աննա Հակոբյանն ադրբեջանցի կանանց կոչ է անում ավելի համարձակ լինել

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: «Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, մահացել է 10 մարդ

Հայաստանում հուլիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 36 996 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 383-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 26 243 (+509) մարդ, այս պահին բուժվում է 9833-ը (-136): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 920 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 700 (+8), այլ պատճառներով՝ 220 (+2): Մեկ օրում մահացել է 10 մարդ: Մահվան դեպքերի վերաբերյալ […]

«Պատերա՞զմ» ազգայինի դեմ․ հիմնավոր կասկածներ կան․ «Հրապարակ»

«Սուտասանի տունը կրակ ընկավ՝ ոչ ոք չհավատաց։ Որքան էլ հիմա իշխանությունները փորձեն համոզել, որ հայի ինքնությունը վտանգված չէ, եւ իրենք հայկականությունը նվազեցնելու, ազգային արժեքները ոտնահարելու նպատակ չունեն, այլեւս հասարակությունը նրանց չի հավատում։ Չափից դուրս շատ են այն փաստերը, որոնք կողք-կողքի դնելիս անգամ ամենադյուրահավատ անձը չի կարող նման կասկածներ չունենալ։ Երկու տարվա ընթացքում բազում նման փաստեր […]

Համանախագահները Երևանին և Բաքվին կոչ են արել պատրաստվել բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։ «Համանախագահները եւ PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հարաբերական անդորրը։ Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս նվազմամբ լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար հակամարտության համապարփակ […]

Հիմա էլ դուխով հայ գրականություն են մերժում. Մարգարիտ Եսայան

Բոլորին արդեն հայտնի է, որ հանրակրթական դպրոցում «Գրականություն» առարկայի նոր չափորոշիչների ծրագրերի նախագծում հանվել է «Հայ Գրականություն» առարկայի «հայ» բառը, ինչպես նաև ծրագրում ներառվել են հայ ժամանակակից և արտասահմանյան մի շարք գրողներ: Iravunk.com-ը կապ հաստատեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի հետ, հարցը քննարկելու նպատակով: Մարգարիտ Եսայանի խոսքով` անհասկանլի է, թե ովքեր են այդ ծրագրի վրա աշխատում և ինչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի