Ինչու՞ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ. պատգամավոր
Փաստացի` ըստ Արարատի մարզպետի հունիսհինգյան հայտարարության (ենթադրում եմ` պաշտոնական է), ուսուցչուհին իրապես ազատվել է աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Ըստ ԶՈՒ ԳՇ պետի մեկնաբանման` ինքն իրավունք ունի անձնական կյանքի։ Սակայն մի անհասկանալի իրողություն այդուհանդերձ մնում է չպարզաբանված` արդյոք նրա որդու հարսանիքի խնջույքը սպասարկող մատուցողները ևս նրա ընտանիքի անդամ […]