23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2020

Պոռոտախոսության ժամանակներն անցել են, լրջացե՛ք․ Հովհաննես Սահակյանը՝ իշխանությանը

        ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ խոսել ենք երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթի մասին: Մանրամասները՝ տեսանյութում. hayeli.am

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն այսուհետ լինելու է պարտադիր. Ավինյան

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, նիստի ավարտից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Բացառություն են կազմելու մինչև վեց տարեկան երեխաները», – ասաց նա։ Ավինյանը նշեց, որ որոշ դեպքեր ուղղակի թողնված են բանական մոտեցմանը։ «Ես կարծում եմ, որ այս առումով մենք […]

«Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր սիրելի հայրենակից». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր սիրելի հայրենակից. Այսօր վարչապետի լայվը, կորոնավիրուսի դեմ ձախողվող պայքարում մեղավորների փնտրտուքի ու անհատական պատասխանատվության մասին էր։ Ճիշտ է ասում Փաշինյանը, որ մեր ժողովուրդը կարգուկանոն չի պահում, որ ժողովուրդը կառավարության ու պարետատան որոշումներին չի ենթարկվում, և չի հարգում դրանք։ Իսկ առանց դրա՝ […]

«Ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի համար». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում, Փաշինյանը սամասուդով էր պատասխանում։ Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական […]

Պարոն վարչապետ, ուժային կառույց պետք չէ, առողջապահական կառույց է պետք․ բժիշկ

Մենք հիմա գտնվում ենք մի պրոցեսի մեջ, որն անխուսափելի է, բնական է, և հիմա մեզ հետ ավելի վատ պրոցեսներ են կատարվում, բայց մենք բոլոր խնդիրները դրել ենք մի կողմ ու տեսնում ենք, որ կորոնավիրուսից մահերը շատ են: Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը։ «Վարչապետը նույն ժամանակ խոստովանում էր, որ ինքը կորոնավիրուսով է […]

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Քրեակատարողական ծառայությանը. Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները, ու պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ վերացնել առկա սահմանափակումները։ Այս գործով երկրորդ նախագահի ներկայացուցիչն է փաստաբան Հայկ Ալումյանը։ Հայցադիմումը դատարան մուտք […]

Տեղեկատվությունը, որին տիրապետոմ եմ, տեղ չի տալիս մտածելու, որ զինված ուժերը որևիցե կերպ թերացել են 2016 թ. ապրիլին. Պաշտպանության փոխնախարար

Բոլոր հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվեր գցել ապրիլյան մարտական գործողությունների վրա, մեղադրանքներ հնչեցնել տարբեր մակարդակի՝ հիմնավոր և անհիմն, անպատասխան չեն մնա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին՝ հակառակորդը չի՞ ոգևորվում, երբ վարկածներ են շրջանառվում, որ, օրինակ, ապրիլյան պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության հետևանք լինել, կամ, երբ քննիչ հանձնաժողով է […]

Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել․ ՊԲ

Արցախում այսօր՝ հունիսի 3-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինծառայող է մահացել։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։ «Ժամը 13:50-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Սարգիս Մասիսի Ղուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, հաղորդում է «Երկիր մեդիան»:  Արմեն Ավագի Խաչատրյան (օգոստոսի 13, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, ՀՀ ԱԺ նախագահ (1999-2003)։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։ Ծնվել է Երևանում։ Ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը (1978)։ 1987-1990 թվականներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված