23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 19, 2020

Չեմ կարողանալու մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ տեղեկացնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Նամակում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ,  ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր […]

Դավիթ Տոնոյանի դեմ քրգործ է հարուցվել. Tert.am

Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական […]

Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանն ավարտեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա […]

Նիկոլ Փաշինյանը դարձել է ժողովրդի «լեղապարկի քարը». նա անարյուն չի գնալու. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանը նվազեցնում է Հայաստանի միջազգային վարկանիշը և խաղում պետության հեղինակության հետ, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԵԺԿ-ի վերջերս արված հայտարարությանը, որով միջազգային կառույցը իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ժողովրդավարության հետընթացով և ընդդիմադիրների նկատմամբ գործադրված ճնշումներով:  Խոսելով  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու և այն զուգահեռների մասին, որ […]

Մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին գրավի մի մասը վճարել. Լևոն Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնակցությամբ երեկ 2 մլրդ դրամի դիմաց որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Եվ հիմա Քոչարյանի ընտանիքը զբաղված է այդ գումարը հայթայթելով։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, Hraparak.am-ի   հետ զրույցում անդրադառնալով գրավի չափին, ասել է․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, […]

Հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն, Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով», – […]

Հուլիսի 1-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա

Հուլսիսի 1-ից ՀՀ-ում գազի սակագինը կբարձրանա: Նման որոշում կայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի19-ի նիստում, որտեղ քննարկում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացրած հայցը: ՀՀ անապահով խավին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ: 139 դրամ կվճարեն նաև խոշոր […]

Փաշինյանը միայն մեկ քայլանի կոմբինացիաներ է կարողանում մտածել․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանի ուղեղը յուրահատուկ կառուցվածք ունի։ Նա միայն մեկ քայլանի կոմբինացիաներ է կարողանում մտածել և միայն մեկ ուղղությամբ է աշխատում։ Ընդորում՝ գործում է մոլագարի պես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուստի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: «Նրա պատկերացմամբ՝ պետությունը կարող է ունենալ մեկ օրակարգ, որի հաջողության գրավականը «կախարդական փայտիկն» է։ Այդ «կախարդական փայտիկն» […]

Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը: «Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված