23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2020

«Սա ամբողջ համակարգի և քաղաքացիների բազմամսյա ջանքերի արդյունքն է». Մոնտենեգրոն պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

Մոնտենեգրոյի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին, տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Մոնտենեգրոյի կառավարության հաղորդագրությանը: «Մոնտենեգրոյում հայտարարվել է COVID-19 համաճարակի ավարտի մասին: Դա ամբողջ համակարգի և մեր քաղաքացիների բազմամսյա ջանքերի արդյունքն է»,-ընդգծել է կառավարությունը: Իշխանությունները նշել են, որ չեղարկում են որոշ սահմանափակումներ, սակայն այլ երկրներից վիրուսի ներմուծումը կանխելուն ուղղված բոլոր քայլերը […]

Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք, կամ լրջացեք, կամ պատմությունը Ձեզ չի ների․ Արմեն Դարբինյան

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։ «Ծաղրածու Հայկի յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետի պաշտոնում՝ անարգանք է Երևանցու և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Վարչապետ Փաշինյան, բավական է: Զվարճանալու և իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսը արդեն սպառել եք: Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների»: Մեկ այլ գրառմամբ էլ Դարբինյանը նշել […]

Աննա և Հրաչյա Հակոբյանները Միքայել Մինասյանից պահանջում են 5 միլիոն դրամ՝ որպես պատճառած վնասի փոխհատուցում

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի: Հայցվորները պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասը: Դատական հայցը մակագրվել է […]

Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտեն հաստատում է

Հունիսի 1-ին ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Հույս ունենք, որ […]

Հիմա պտի սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահե՞ն. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձավ երեկվանից իր հայտարարած ֆլեշմոբին, որտեղ հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ բանկերի դիմաց կամ այլ վայրերում կուտակումներ ստեղծում։ «Մեր պլանը ո՞րն է, որ ոստիկանական մահակներով հերթ կանգելու հարցը լուծե՞նք, ամեն բանկ ինքն է պարտավոր այդ հարցը լուծի», – ասաց նա։   Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կանոնները պահպանելու հետ […]

Արայիկ Հարությունյանը խոստովանեց՝ թույլ են տվել սխալներ

Երեկ առաջին անգամ հանդիպել եմ պարետատան պատասխանատուների հետ: Առաջին անգամ մենք հանրապետությունում ունեցանք 8 վարակակիր: Այս մասին ֆեյսբուքյան ուղերձում նշեց Արցախի նախագահը։ «Իհարկե, դա հիմնականում կապված է հսկիչ անցակետի ոստիկանության ծառայողների հետ, նույն ընտանիքի անդամներ եւ հարազատներ: Հիմնականում կարողացել ենք այս ընթացքում կանխարգելել վիրուսի տարածումը: Բայց քանի գնում, դա դժվարանում է, որովհետեւ այստեղի վիճակը պայմանավորված […]

Հանրաքվեն չեղարկելու, բանկային գաղտնիքի օրենքներն ընդունվեցին ամբողջությամբ

Հունիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ է հաստատել։ Այդ թվում՝ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն, Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 82, «դեմ»՝ 30), «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ միաձայն, «Ոստիկանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին […]

Կամ Փաշինյանը վիճակը պետք է շտկի, կամ հեռանա և թողնի՝ դա անեն ուրիշները․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկուշաբթի օրը ես գրել էի համավարակից վերահաս աղետի և դրա պատասխանատվության մասին։ Իներցիայով գործող, իշխանության առավել մոլի կողմնակիցները շարունակում էին ինձ պատասխանել «թողեք մեր վարչապետը աշխատի, ինքը ջանք ու եռանդ չի խնայում», «հիմա աշխարհում ամենուրեք է դժվար», «բոլորդ ուզում եք վարչապետ դառնաք», և այլ […]

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 515-ով, մահացել՝ 15 մարդ

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք (հունիսի 2-ին՝ 10009): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 515-ով: Կատարվել է 61650 թեստավորում: Կորոնավիրուսից ապաքինվել է 3454 մարդ (+27), այս պահին բուժվում է 6841 (+473)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 229 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 170 (հունիսի 2-ին՝ 158), այլ պատճառներով՝ 59 (հունիսի 2-ին՝ 56): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված