Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 515-ով, մահացել՝ 15 մարդ
Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 10524 դեպք (հունիսի 2-ին՝ 10009): Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 515-ով: Կատարվել է 61650 թեստավորում:
Կորոնավիրուսից ապաքինվել է 3454 մարդ (+27), այս պահին բուժվում է 6841 (+473)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 229 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 170 (հունիսի 2-ին՝ 158), այլ պատճառներով՝ 59 (հունիսի 2-ին՝ 56):
Մեկ օրում մահացել է 15 մարդ։