23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրաքվեն չեղարկելու, բանկային գաղտնիքի օրենքներն ընդունվեցին ամբողջությամբ

Այդ թվում՝

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց միաձայն, Բանկային գաղտնիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 82, «դեմ»՝ 30), «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ միաձայն, «Ոստիկանության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը՝ միաձայն, Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը՝ միաձայն, «Հանրաքվեի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 82, «դեմ»՝ 17), «Ֆինանսական համակարգի միջնորդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ («կողմ»՝ 111, միաձայն), Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը  («կողմ»՝ 111, միաձայն), «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 80, «դեմ»՝ 31):

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի շարք այլ նախաձեռնությունների, այդ թվում՝ «Բանկային ավանդներ ներգրավելու մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 113, միաձայն), «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 111, ձեռնպահ՝ 2), «Արժույթի կարգավորման եւ արժույթի վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 113, միաձայն), Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 112, միաձայն), Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (նախաձեռնող՝ Կառավարություն), «Նոտարիատի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը («կողմ»՝ 113, միաձայն), «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը («կողմ»՝ 113, միաձայն), Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (նախաձեռնող՝ Կառավարություն, «կողմ»՝ 113, միաձայն), Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (հեղինակ՝ Արման Բաբաջանյան, «կողմ»՝ 109, միաձայն):

Նշենք, որ Բանկային գաղտնիության մասին օրենսդրական փոփոխությոամ կհանվի օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին թույլ է տալիս հրապարակել անբարեխիղճ պարտատերերի անունները կամ անվանումները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ