23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարետի հրամանի վրա թքած ունեն բռնի հեղաշրջման ակտիվ մասնակիցները. Միհրդատ Մադաթյան

Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՍԻԼԼՈԳԻԶՄ N 6

1. «Հակահեղափոխականները» կամ ավելի շուտ` ազգասերները, հայրենասերները ճշտությամբ կատարում են Պարետի հրամանը՝ կրում են դիմակ, պահպանում են սոցիալական հեռավորություն, դրսևորելով անձնական և սոցիալական բարձր պատասխանատվություն…

2. Պարետի հրամանի վրա թքած ունեն 2018 թվականին բռնի հեղաշրջման ակտիվ մասնակիցները՝ Մաշտոցի պողոտայի վրա խորոված անողներն ու ուտողները, այդ օրերին Աբովյան փողոցը մեքենայով հակառակ մտնողները, ՀՀԿ-ին պսակ տանողներն ու սև ժապավեններ կախողները, ֆեյսբուքում թոռների հետ նկարված բայց հայհոյախառը մեկնաբանություն գրողները, Ռոբերտ Քոչարյանին առանց դատի «կախաղան հանել» պահանջողները… ովքեր այս իշխանության համար լեգիտիմության պատրանք էին ստեղծել…

3. Հետևաբար կարող ենք ասել, որ նախ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս վստահություն չի վայելում և որ իրեն ԸՆՏՐՈՂ ԶԱՆԳՎԱԾԻ «ոտքերին չի» նրա ամենօրյա «սրտափռշտիկ լայվերը»` Պարետի սահմանած կանոնները պահպանելու մասով։ Երկրորդը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի «լայվերում» տրված գնահատականների, իրեն այս ամբողջ ժամանակ սատարել է անձնական և սոցիալական պատասխանատվություն չունեցող մի զանգված, որին նա անվանել է «ժողովուրդ» և ով այս պահին, երբ պատասխանատվության պիտի ենթարկվի կանոնները չպահպանելու համար, կտրուկ դառնում է «հակահեղափոխական»։ Եվ երրորդ, բնական, հետևությունը այն է, որ 2018 թվականին տեղի է ունեցել «մանիպուլատիվ թյուրիմածություն» որի արդյունքում ՀՀ իշխանության են եկել «պատահական արկածախնդիրներ»…

Նույնիսկ այս ամենից հետո հույս ունենալ, որ այս անձնական և սոցիալական անպատասխանատու զանգվածը կամ Նիկոլ Փաշինյանը կփոխեն իրենց մոտեցումները կամ մտածելակերպը՝ ինքնախաբեություն է։ Որպես սիլլոգիզմի հետևանք հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և «քայլիստները» երբեք չեն եղել և չեն էլ կարող լինել լեգիտիմ իշխանություն։

Իսկ անձնական և սոցիալական անպատասխանատու զանգվածին հայտնեմ, որ՝
ԵԿԵԼ Է ԱՐԱԳՈՐԵՆ ՄԱՔՈւՐ ՍԱՓՐՎԵԼՈւԺԱՄԱՆԱԿԸ: Հուվեր էշ՝ ես փալան… ))))))

#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ