23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու՞ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ. պատգամավոր

Փաստացի` ըստ Արարատի մարզպետի հունիսհինգյան հայտարարության (ենթադրում եմ` պաշտոնական է), ուսուցչուհին իրապես ազատվել է աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

«Ըստ ԶՈՒ ԳՇ պետի մեկնաբանման` ինքն իրավունք ունի անձնական կյանքի։ Սակայն մի անհասկանալի իրողություն այդուհանդերձ մնում է չպարզաբանված` արդյոք նրա որդու հարսանիքի խնջույքը սպասարկող մատուցողները ևս նրա ընտանիքի անդամ են հանդիսանում։ Եվ ինչու՞ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ։

Որքա՞նով է իրավաչափ ուսուցչուհուն աշխատանքից ազատելը, կա՞ արդյոք պարետի նման որոշում, որ խախտման պարագայում քաղաքացուն որպես պատիժ կարելի է ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում, տրամաբանության սահմաններում է պետք է գործել, զերծ մնալ երկակի ստանդարտներից և չստեղծել ավելորդ նեգատիվ տրամադրություններ քաղաքացիների շրջանում և միմյանց հանդեպ», – գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ