18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանի «հոգեզավակները» և կորոնավիրուսի «վկաները»

7or.am-ը գրում է․ «Սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։

Հիմա հայրենասեր են աշխատում բոլոր նրանք, ովքեր կոչ են անում կորոնավիրուսային պատերազմի ժամանակ ներքաղաքական հարցեր չդնել ու իշխանությունների դեմ չպայքարել, քանզի հայրենիքը վտանգի տակ է։

Լևոն Տեր–Պետրոսյանի «պասով» քայլարածները հայտարարում են, թե բա մենք պատերազմի մեջ ենք, իսկ մեր ընդդիմախոսները իշխանափոխության հարց են դնում, ինչը դավաճանություն է։ Նույն այդ շրջանակները փետրվար–մարտին չնկատելու էին տալիս կամ թաքցնում էին կորոնավիրուսի հայտարարած պատերազմն ու մարդկանց տանում կրակի բերան։

Կորոնավիրուսը թակում էր Հայաստանի դուռն ու սպառնում մեր քաղաքացիների կյանքին և առողջությանը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ հարցով էր զբաղված։

Եթե չէր նկատում համաճարակային խնդիրը, քանզի չէր գիտակցում դրա լրջությունը, ապա դա վկայում է իր կառավարչական անմեղսունակության մասին, ինչը վատ է։ Իսկ եթե շատ լավ հասկանում էր կորոնավիրուսային վտանգները, բայց հանուն սեփական շահի զոհասեղանին էր դնում իր իսկ կողմից «հպարտ» որակումը ստացած քաղաքացիների կյանքն ու առողջությունը, ապա դա ազգային դավաճանություն է, ինչը շատ ավելի վատ է։

Եթե կորոնավիրուսի դեմ պայքարը նույնացվում է պատերազմական գործողությունների հետ, ապա այդ պատերազմն այս իշխանությունն արդեն տանուլ է տվել։ Պատճառն այն է, որ սկզբում մեր «հետախուզությունը» տեղեկություն չտվեց այն մասին, որ թշնամին ներխուժել է Հայաստան։ Հետո մեր «բանակը» թերագնահատեց թշնամու ուժերը և ոչ մի քայլ չձեռնարկեց դրա առաջխաղացումը կանխելու համար («կորոնավիրուսն ում շունն ա», «սա վիրուսա, գրիպի նման վիրուսա», «կորոնավիրուսի դեմ հատուկ միջոցառումներ պետք չեն», «ես իմ երեխաներին պատրաստ եմ ուղարկել դպրոց», «կորոնավիրուսին պինցետով հատիկ–հատիկ կհանենք, տնական արաղով դեզինֆեկցիա կանենք», «դիմակ պետք չի կրել» և այլն)։

Հիմա, երբ թշնամին ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանը, իշխանությունները խոսում են հիվանդների սորտավորումից։ Որպես պատերազմից ելք հույսներն այն է, որ մարդիկ վարակվեն, լավանան, իմունիտետ ձեռք բերեն։

Նիկոլական իշխանությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պատերազմում, բայց պարտության մեղավոր է ուզում նշանակել ժողովրդին՝ «էս ի՜նչ անկազմակերպ ու անպատասխանատու մարդիկ են էս հայերը» թեմայով։ Նիկոլը, իր կինը, շվոնդեր–դանիելները․ բոլորը լծված են «Ժողովուրդն է մեղավոր» բանաձևի տարածման գործին։

Ուշագրավն այն է, որ այս իշխանության բոլոր դամքյաշներն ու հոգևոր հայրերը հանկարծ ու հայրենասեր դարձան, երբ զգացին, որ պատերազմում տանուլ տված ղեկավարությանը կարող է քաղաքական դաշտում «ռազմական տրիբունալ» սպառնալ։ Զգացին, վախեցան սեփական կաշվի համար ու անցան «հայրենասիրության» գործին։ Կորոնավիրուսին չնկատողները դարձան կորոնավիրուսի «վկաներ»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ