24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Սպասվում է ռեպրեսիվ նոր ալիք, որը, սակայն, կլինի ընդամենը Նիկոլի գժապետության վախճանի ագոնիան. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկրում ահագնացող առողջապահական դժոխքի, սոցիալ-տնտեսական կատաստրոֆայի և ձեռարնոցի դարձած պարետատան ֆոնին Նիկոլը փոխում է ոչ թե այդ ձախողումները տված ոլորտների պատասխանատուներին, այլ ուժային ողջ բլոկը: Ի՞նչ է սա նշանակում:   1. Նիկոլը պայքարում է ոչ թե կորոնավարակի դեմ և մարդկանց առողջության համար, այլ բացառապես սեփական իշխանությունը պահելու համար: […]

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը. ինչ կենսագրություն ունի նոր ոստիկանապետը

Գնդապետ Վահե Ղազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ նշանակվել է  ՀՀ ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին։ Նշենք, որ 2019-ին երբ Վահե Ղազարյանը նշանակվեց փոխոստիկանապետ, լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Վահե Ղազարյանը տավուշցի է. Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը։ Ստորեւ ներկայացնում ենք Գասպարյանի կենսագրությունը. Վահե Ղազարյանը ծնվել է 1974թ. հունիսի 15-ին, Իջեւան քաղաքում: 1995թ. ավարտել է […]

Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում. Աղվան Վարդանյան

Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջթւմ գրում է. ՈՐՈՇՈւՄԸ ՁԵՐՆ Է Կարողանալ օբյեկտիվ գնահատել իրավիճակը, կանխատեսել հնարավոր զարգացումները. սրանք պետական-քաղաքական գործչի հատկանիշներ են: Մարդը կամ ունի այս հատկանիշները, կամ չունի: Պատահական այս իշխանության առաջին դեմքն ակնհայտորեն հեռու է նկարագրվածից:Դեռ չխոսելով նրա` պետական գործչին անհարիր այլ դրսևորումներից: Հիմա տեսեք, թե ներքաղաքական ներկա […]

Հայաստանն ունի ԱԱԾ նոր տնօրեն, ԳՇ պետ ու Ոստիկանապետ. Փաշինյանի նոր նշանակումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մի շարք կարևոր որոշումներ է կայացրել»: «Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:  Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն […]

«Այս տվյալները Նիկոլին ուղարկեք, թող հաջորդ 100 փաստի մեջ նշի». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղինակավոր FORBES ամսագիրն անցյալ ուրբաթ հրապարակել է աշխարհի 100 երկրների վարկանիշը՝ կորոնավիրուսային անվտանգության չափանիշներով: Վարկանիշը կազմվել է Deep Knowledge Group հետազոտական կոնսորցիումի ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի է առել 130 չափորոշիչներ:  Ամենաանվտանգ երկրների առաջատար հնգյակն է՝ Շվեյցարիան, Գերմանիան, Իսրայելը, Սինգապուրն ու Ճապոնիան: Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում […]

Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է գրել․ «Հրապարակ»

Hraparak.am-ը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ազատման դիմում է գրել ՀՀ Զինված ուժերի գենշտաբի պետ Արտակ Դավթյանը։ Ըստ էության՝ նրա հրաժարականի դիմումի պատճառը որդու հարսանիքն է, որի մասին լուրը մեծ աղմուկի առիթ դարձավ։ Մեզ այս պահին հայտնի չէ՝ նրան պարտադրել են, թե կամովի է գրել։ Հիշեցնենք, որ երեկ մենք լուր էինք գրել և տեսանյութ հրապարակել այն […]

Ես վերադառնում եմ լիարժեք աշխատանքի. թեստերի պատասխանները բացասական են. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ստացել են կրկնակի թեստերի պատասխանները: «Բոլորիս պատասխանը բացասական է: Բացասական պատասխաններ էինք ստացել նաև երեկ: Իհարկե, մեր վարակվելու ժամկետները և հանգամանքները պետք է որոշակիորեն վերանայենք: Բայց այս պահին կարեւոր է, որ մենք բոլորս առողջ ենք և ունենք իմունիտետ: Շնորհակալ եմ այս ընթացքում մեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների […]

Շուրջբոլորը ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է. կանգ առ, Նիկոլ

«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլորը ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհն է: Կանգ առ, Նիկոլ»: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռանում են պաշտոններից։ […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Վեհափառ Հայրապետը ուղերձ է հղել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև հեռախոսազրույց ունեցել` մաղթելով ձեռքբերումներ հանուն Արցախի ժողովրդի»,- ասաց նա՝ հավելելով, որ նախորդիվ ևս այդ արարողություններին Հայոց Հայրապետը չի մասնակցել։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի