23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը տեսնում և չի հրապարակում «անցանկալի» լուսանկարները․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Այն բանից հետո, երբ կորոնավիրուսի տարածման դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության վարած ծրագիրը ձախողվեց, գործող վարչակարգը որոշեց վարակի տարածման համար մեղադրել «անկարգապահ» ժողովրդին, ինչն ապացուցելու համար Նիկոլը սկսեց իր facebook-յան էջում հրապարակել «օրինախախտների» լուսանկարները… Այդ գործին միացան նաև Նիկոլին սպասարկող որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ և երեկ մենք ականատես եղանք, թե ինչպես այդ ՀԿ-ներից մեկի ղեկավարը քաղաքացու հետ վեճի էր բռնվել և պնդում էր, որ պարետի որոշման համաձայն քաղաքացիները դիմակները նաև տանը պետք է կրեն, ինչի վերաբերյալ լավ կլինի պարզաբանումներ տան հենց պարետատնից։

Իսկ Նիկոլի ընտրովի ֆոտոսեսիայի արդյունքում աշխատանքից մարդիկ են ազատվում, նկատողություն ստանում… Պարոն վարչապետն իրեն նաև ավելորդություններ է թույլ տալիս՝ հրապարակելով կեղծ տեղեկություններ տարբեր կազմակերպությունների և անձանց վերաբերյալ, ինչպես նաև էժանագին և տղամարդուն ոչ վայել մեկնաբանություն գրում իր կողմից տեղադրված 19-ամյա աղջկա լուսանկարին։

Նիկոլի էջն ուսումնասիրելուց կարելի է գալ այն եզրակացության, որ իշխանության ներկայացուցիչները շատ օրինապահ են և երբևէ որևէ խախտում չեն անում… Այնինչ, պարզվում է, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են բացահայտ արհամարհում Փաշինյանի և պարետատան հրահանգները… Կան նաև ապացույցներ, որ նույն Փաշինյանին օգտատերն ուղարկում է լուսանկար՝ ապացույց այն բանի, որ հենց իշխանության ներկայացուցիչներն են խախտում դիմակ դնելու մասին պարետատան որոշումը, սակայն շատ «արդար» վարչապետը տեսնում է այդ լուսանկարը ու չի դնում այն իր էջին, բայց մեծ հաճույքով ու առանց ամաչելու ինչ-որ «ստուկաչի» կողմից Շիրակ գերեզմանատանը արված թաղման արարողության լուսանկարն է տեղադրում՝ իրեն բնորոշ էժանագին մեկնաբանությամբ։

Սա է Փաշինյանի արդարությունը, ով, իր այս ընտրովի «համաճարակի ժողովրդամեղավորության» ֆլեշմոբով իշխանությունների ներկայացուցիչների խախտումները կոծկելով, ապացուցում է, որ նա իշխանական բեսպրեդելի կողմնակից է, որը ծաղկում էր նախորդների օրոք և արժանանում էր ընդդիմադիր Նիկոլի խիստ քննադատությանը… Բայց հիմա պարզվում է` նախկինները ճիշտ էին, իսկ ինքը՝ սխալ։

Հետաքրքիր է, այսօր «արդար» Նիկոլն այդքան ռիսկ կունենա և իր էջում իրեն ոճին համապատասխան մեկնաբանությամբ կտեղադրի՞ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանեկան արարողության մասին ԶԼՄ-ներից մեկի հրապարակած տեսանյութը, որտեղ, ըստ այդ նույն ԶԼՄ-ի, եղել է 100 մարդ ու պատասխանատվության կենթարկի վերջինիս, թե միայն պարետ Ավինյանին նրևանց տուն ուղարկելով ամեն ինչ կավարտվի, ինչպես նաև կպարզաբանի, թե այդ ինչպես է իրեն սպասարկող ՀԿ-ներից մեկի ղեկավարը մարդկանց իրենց ավտոտնակներում պարտադրում դիմակ կրել, իսկ իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ըստ մի այլ լրատվամիջոցի, «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի կազմակերպում։

Նրանք Նիկոլի ընտրյալներն են… Իսկ իշխանությունների բացթողումների և տապալումների համար քավության նոխազի դերում հանդես է գալիս «անկարգապահ» ժողովուրդը…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ