23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թեստավորման լաբորատորիան չի աշխատել. Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 195-ով

Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ հաստատվել է 13325 կորոնավիրուսի դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 195-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 4099 (+85) մարդ, այս պահին բուժվում է 8943 (+99)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 283 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 211, այլ պատճառներով՝ 72:

 
 

Մեկ օրում մահացել է 11 մարդ։

 
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 64 (կին), 70 (կին), 63 (կին), 61 (տղամարդ), 88 (կին), 65 (տղամարդ), 80 (տղամարդ), 79 (կին), 52 (կին), 87 (տղամարդ), 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
 
Նշենք, որ թեստերի քիչ քանակը պայմանավորված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում իրականացվող ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներով. այն չի աշխատել: 
ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ դրանով պայմանավորված՝ հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ