27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

Ո՞վ է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը և ի՞նչ վարկանիշ ունի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։  HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման համակարգում դատավոր Պապոյանի վարկանիշը 54 է, ինչը բավականին բարձր է։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 17-ին ժամը 19:00-ին։ Հիշեցնենք, որ […]

Ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. չէր կարելի այսքան իջնել. Հրանտ Բագրատյան

Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ «Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված […]

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է

NEWS.am-ի տեղեկություններով ձերբակալվել է Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Աժ նախկին պատգամավոր կալանավորելու հարցը։ Այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվելու է նախկին պատգամավորին կալանավորելու միջնորդության քննությունը։  Ըստ մեր աղբյուրի՝ քրեական գործում նշվում է նաև «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը։ 

«Բիսեդկաներում» հորդորեք պահպանել հակահամաճարակային կանոնները. վարչապետ

Եվս մեկ այդպիսի տաքսի և նորից շնորհակալություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և լուսանկար հրապարակել: Նա, մասնավորապես, նշել է. «Բայց կրկին ուզում եմ ընդգծել, սիրելի հայրենակիցներ, որ այսօր մեր վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, «բիսեդկաները», բնակելի շենքերի ներսում մեզ հայտնի շփումները՝ հակահամաճարակային կանոնների չպահպանմամբ:  Դարձեք հակահամաճարակային շարժման ակտիվիստ, տարածեք իմացությունը […]

Արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների տեսանկյունից խախտվել են բոլոր տեսակի նորմերը. Ավետիք Իշխանյան

Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, քանի որ այն իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ, խոսելով մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ «Արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսեցին քաղաքական […]

ԲՀԿ-ն ՍԴ դիմելու նախաձեռնությամբ է հանդես եկել

ԲՀԿ-ն ստորագրահավաք է նախաձեռնել արտակարգ դրության ժամանակ հավաքների ազատությունը սահմանափակող որոշման հարցով ՍԴ դիմելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։ «ԲՀԿ-ն երկու նախաձեռնությամբ է հանդես գալու․ մեկը՝ կորոնավիրուսի կանխարգելման հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպման հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն է, մյուսը դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման […]

Կառավարությունը ձախողել է հակահամաճարակային պայքարը և Հայաստանը փաստացի կանգնեցրել հումանտար աղետի առաջ. Թևանյան

Երկիրը խորը ճգնաժամի մեջ է, այժմ մենք գտնվում ենք հումանիտար, սոցիալ-տնտեսական, մասնակցային, քաղաքական, արտաքին քաղաքական և լեգիտիմության ճգնաժամի մեջ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկմանը հայտարարեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։ «2018 թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի ժողովուրդը հետևողականորեն և ամբողջությամբ դուրս է մղվել որոշումներ կայացնելու գործընթացից։ Հայտարարվում է, թե գործ ունենք […]

«Հերիք է վտանգեք երկրի անվտանգությունը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ իշխանական քարոզիչները եւ նիկոլամետ մամուլը, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելով, նոր թափով լծվել են մեր երկրում հակառուսական տրամադրությունների տարածմանը։Քոչարյանի գործը, Լավրովի հայտարարությունը, գազի հարցը, երկաթգիծը, ատոմակայանը հորով-մորով արեցի՞ք, հիմա էլ «սաղ Պուտիննա մեղավո՞ր»։ Ռուսաստանի դեմ, Չինաստանի դեմ, Իրան դեմ… Մեկդ Նիկոլին ասեք, […]

Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի. Արա Սահակյան

Իշխանությունն, ըստ ամենայնի, ունի իր սցենարը, որի անունն է հասարակական պառակտման խորացում, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ դրա առաջնորդի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ բանախոսը նկատեց՝ իշխանությունները ԲՀԿ-ի հետ սկսեցին վարվել շինծու մեղադրանքներով, ինչը կանխատեսելի էր: «Իշխանությունն արդեն կորցրել է իրականության ադեկվատ ընկալման ունակությունը, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի