01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա. չէր կարելի այսքան իջնել. Հրանտ Բագրատյան

Հայաստանն աշխարհում ամենացածր տոկոսն ունի կորոնավիրուսից բուժվածների, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։

«Այսօր այդ թիվը կազմում է 37.2 տոկոս։ Ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության, ո՞վ է պատասխան տալու այս վիճակի համար։ 4-րդ ամիսն է՝ արտակարգ դրություն է հայտարարված, ինչի՞ համար է հայտարարված արտակարգ դրություն, եթե կարանտին չկա։ Միայն քաղաքականության համար, որպեսզի քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ։ Չէր կարելի այսքան իջնել», – հայտարարեց Հրանտ Բագրատյանը։

Տնտեսագետն ասաց, թե Հայաստանում իրավիճակն իրեն հիշեցնում է Մուսոլինիի շրջանը Իտալիայում՝ 1918-1944 թվականները։

«Դա անպայման ավարտվելու է աղետով», – ասաց Հրանտ Բագրատյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ