01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների տեսանկյունից խախտվել են բոլոր տեսակի նորմերը. Ավետիք Իշխանյան

Խաղաղ հավաքների իրավունքը համարվում է կյանքի իրավունքից հետո ամենակարևորներից մեկը, քանի որ այն իր մեջ ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ, խոսելով մարդու իրավունքների սահմանափակումների մասին, ասաց Հայաստանի «Հելիսնկյան» կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Արտակարգ դրության ընթացքում խաղաղ հավաքների իրավունքը արգելափակելով՝ սկսեցին քաղաքական ռեպրեսիաներ։ Ստացվում է, թե մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք», – ասաց Իշխանյանը։

Նա նշեց, թե հավաք է կոչվում մեկ հոգուց ավելի մարդկանց հավաքը, և մեկ հոգու ակցիան հավաք կոչվել չի կարող։ Մինչդեռ, իր հաշվարկներով, այս ընթացքում բերման է ենթարկվել 3 քաղաքացի, ովքեր միայնակ ակցիա են իրականացրել։

«Խախտվել է բոլոր տեսակի նորմերը», – ասաց իրավապաշտպանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ