28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

«Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները».Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները 1. Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների մեջ կա՛պն է հասկանում: 2. Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է: 3. Քանի դեռ քեզ հավատացողներ և վստահողներ կան, երբեք մի՛ ստիր: 4. Երկարաժամկետում […]

«Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ոստիկանություն, իսկ ու՞ր էիք դուք, երբ «գոմիկները» ոստիկանության բաժնում ոստիկան էին ապտակում, իսկ Նիկոլն էլ կառավարությունում հանդիպում էր ՊՊԾ գունդ գրաված ու մեր ոստիկաններին սպանած ահաբեկչական խմբի պարագլուխների հետ»:

ԱԱԾ-ում փորձում են պարզել Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել․․․ էստի համեցեք…

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել: Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում: Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք։

Հայաստանում այլեւս ոչ միայն համավարակային, այլեւ քաղաքական ճգնաժամ է. ՀՀԿ ԳՄ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։ Տվյալ իրավիճակում սահմանափակվում եւ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչեւ խաղաղ հավաքներ իրականացնելու եւ ազատ տեղաշարժի […]

Անձը հաստատող փաստաթուղթ չունեցողները ևս կտուգանվեն. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց պարետատան նոր որոշումը

«Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված»,- Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար կլինի պարտադիր անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ խոսքը անձնագրի, ID քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց […]

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի

Ազգային ժողովը 87 կողմ քվեով որոշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հանմաձայնություն տալ: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ԱԺ։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև՝ քաղաքական և հասարակական ուժերին, համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ. Ընդդիմադիր ուժերի հայտարարությունը

«Հայրենիք», «Հ.Յ. Դաշնակցություն» և «Մեկ Հայաստան» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ. «Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական […]

ԱԺ այսօրվա խեղկատակությանը չեն մասնակցել Սասուն Միքայելյանը եւ Թագուհի Թովմասյանը. հարգանքներս. Նարեկ Մալյան

ԱԺ այսօրվա խեղկատակությանը իրենց քվեարկությամբ իմքայլականներից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը եւ Թագուհի Թովմասյանը. հարգանքներս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը։ «ԱԺ այսօրվա խեղկատակությանը իրենց քվեարկությամբ իմքայլականներից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը եւ Թագուհի Թովմասյանը: հարգանքներս…»,- գրել է նա։

Էդ տղեն Հայաստանի դրոշը քանի՞ անգամ ա ծածանել, գետինը մտնեք այ կամակատարներ. Գևորգ Պետրոսյան

Ռոման Ամոյանի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը մեր իշխանության խայտառակությունն է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: «Արա, էդ տղեն Հայաստանի դրոշը քանի՞ անգամ ա ծածանել, գետինը մտնեք այ կամակատարներ…  Իրան աշխարհում 100.000 անգամ ավելի շատ են ճանաչում, քան Նիկոլ Փաշինյանին: Ամոթձեզ այ բռնիչներ…»: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի