27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2020

«Ամոթ ձեզ էլ ձեր խմբագիր վարչապետին էլ». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ, որ հենց հիմա լրագրողներին ասֆալտին փռելու, գետնին գցելու, լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու էս զզվելի եւ հակաօրինական տեսարանները նայեն իմ երբեմնի լրագրող գործընկերները ՀԺ-ից, որ էսօր ԱԺ դահլիճում են նստած եւ ամաչեն,գետինը մտնեն․․․ Ուրիշ բան չունեմ ասելու, ամոթ ձեզ էլ ձեր խմբագիր […]

Ես իմ խոսքի տեր մարդ եմ. Ռոբերտ Քոչարյան

Ես պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթացող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանների բողոքի քննությանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։ «Նախագահ լինելու հանգամանքը պատասխանատվության ծանրագույն բեռն է ամբողջ կյանքի համար, եւ ամեն մի քայլ անելուց մտածում ես, թե ինչպես կընկալվի եւ ինչ արձագանք կարող […]

«Երկրից դուրս երբ մեկնում եք, գոնե այդքան փնթի մի եղեք, հետեւեք հիգիենային». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միջակությունների գործող թայֆայի մի հավաքական ներկայացուցիչ՝ Միքայել Զոլյանն, այսօր ԱԺ-ում սրտնեղել է, որ ես ու իմ գաղափարակից ընկերները հայտնվում ենք հեռուստաեթերներում։ Այս մարդկանց թվում էր, որ եթե Հանրայինի եւ իրենց սպասարկող այլ զլմների ( Ազատություն, 1in.am եւ այլն) եթերը զմրսեն մեր առջեւ, ապա մեր ասելիքը տեղ […]

ՀՀ իշխանությունը բարձր վարկանիշ ունի ի հեճուկս նախկին իշխանությունների ծախսած գումարների. Ալեն Սիմոնյան

Նախկին իշխանավորները, որ այօր մեծ գումարներ են ծախսում տարբեր լրատվամիջոցների վրա, որ վարկաբեկեն ՀՀ իշխանություններին, ստեղծում են մի սուտ ու սկսում են դրան հավատալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Սկսում են հարցեր հնչեցնել, թե դուք դրա մասին ի՞նչ եք մտածում: Այսինքն իրականություն են հնարում եւ փորձում […]

«Երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է իր ընդդիմախոսներին լռեցնելու քաղաքականությունը». Էդուարդ Շարմազանով

Քաղաքական խոհանոց նախագծի այսօրվա հյուրն է՝ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա հետ զրույցը ստացվել է կծու, քննադատական, դիպուկ, բայց չեն խախտվել համային այլ բաղադրիչները՝ թթուն ու քաղցրը: Նախկինների ու ներկաների համեմատություն, Կառավարության ձախողումներ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև համաշխարհային պանդեմիայի դեմ պայքարի առումով. այս ամենն ու ավելին՝ «Քաղաքական խոհանոցում»: […]

«Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին: Մարդիկ փորձում են տարբերակներ գնտել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար: Սա առողջապահական կոլլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսին ու […]

Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին՝ կարո՞ղ է արդյոք ազդեցություն ունենալ իր ընկերների, ընտանիքի անդամների վրա։ «Իհարկե կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, […]

Չի կարող երկիրը զարգացում ունենալ, եթե իշխանության մերժողական, արհամարհական վարքագիծը շարունակի պահպանվել. Արծվիկ Մինասյան

Պատասխանատվության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ հասարակության ուշադրության շեղման գործողություններ, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց տնտեսագետ Արծվիկ Մինասյանը։ «Արտակարգ դրության երկարացում՝ որևէ կոնկրետ սոցիալ-տնտեսական և համավարակի դեմ պայքարի ծրագրի բացակայությամբ, փոխարենը տեսնում ենք քաղաքական իրավունքների զանգվածային ոտնահարում, քաղաքական համակարգի ոչնչացմանն ուղղված գործողություններ», – ասաց Արծվիկ Մինասյանը։ Տնտեսագետի գնահատմամբ՝ չի […]

Ո՞վ է պարետը սահմանադրությամբ, որ կանոններ սահմանի. Ռուբեն Մելիքյան

Պարետը սահմանադրությամբ սահմանված մարմին չի, հետևաբար, ինչ իրավունք ունի պարետը կանոններ սահմանել, «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ո՞վ է պարետը սահմանադրությամբ, որ մի հատ էլ կանոններ սահմանի։ Այս հարցը մենք բարձրացնելու ենք իրավական ճանապարհով», – հայտարարեց Ռ. Մելիքյանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի