23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հարց հղեց Քոչարյանին՝ կարո՞ղ է արդյոք ազդեցություն ունենալ իր ընկերների, ընտանիքի անդամների վրա։

«Իհարկե կարող եմ, եթե իմ մտերիմ մարդիկ են, եթե փոխադարձ վստահություն կա ու այդ մարդը սխալ է անում, ես կարող եմ ասել, որ դա ճիշտ բան չէ», – ասաց Քոչարյանը։

Նա ընգծեց՝ զսպելը չի ընկալում ծեծելով, ստիպելով։

«Գիտեք, իմ կենսագրությունը, իմ անցյալը զսպում է իմ ամբողջ ընտանիքին, որ թիթիզություն չանեն, սխալ չանեն, որ ասեն՝ «վայ, նախագահի տղան կամ աղջիկը իրեն լավ չի պահում»։ Սա լինելու է մինչև կյանքի վերջ, այն շատ խորն է նստած», – ասաց Քոչարյանը։

Դատավորը հարց ուղղեց նաև, եթե դատարանը որոշի գրավ կիրառել, ապա, ըստ երկրորդ նախագահի, ի՞նչ չափի գրավ պետք է կիրառվի ու ո՞վ է վճարելու։

Քոչարյանը հիշեցրեց, որ իր գույքը կալանքի տակ է։

«Եթե իմ գույքը, հաշիվը կալանքի տակ չլիներ, խնդիր չէր առաջանա գրավի մասին խոսելուց, բայց ես պարտքեր չեմ արել ու չեմ անելու», – ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ