13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ո՞վ է քննելու Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը և ի՞նչ վարկանիշ ունի

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը։  HelpCourt համակարգի միջոցով անցկացվող դատավորների գնահատման համակարգում դատավոր Պապոյանի վարկանիշը 54 է, ինչը բավականին բարձր է։

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 17-ին ժամը 19:00-ին։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ, որի քվեարկությանը ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցել։ «Իմ քայլի» 87 պատգամավոր կողմ է քվեարկել երկու միջնորդություններին։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալ է ներգրավվել ընտրակաշառքի գործով։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ