23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի. Արա Սահակյան

Իշխանությունն, ըստ ամենայնի, ունի իր սցենարը, որի անունն է հասարակական պառակտման խորացում, «Կենտրոն» հեռուստաալիքի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և անձամբ դրա առաջնորդի շուրջ վերջին օրերի զարգացումներին՝ բանախոսը նկատեց՝ իշխանությունները ԲՀԿ-ի հետ սկսեցին վարվել շինծու մեղադրանքներով, ինչը կանխատեսելի էր:

«Իշխանությունն արդեն կորցրել է իրականության ադեկվատ ընկալման ունակությունը, և պետք է ենթադրել, որ մենք ունենք մեկ անձի իշխանություն: Դա մեզ կտանի դեպի անցյալ, դեպի մի իրավիճակ, որը շատ երկրներ վաղուց հաղթահարել են», – նշեց Արա Սահակյանը:

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը նաև նկատեց՝ Գագիկ Ծառուկյանի դեմ կատարվողը ոչ միայն քաղաքական գործընթաց է, այլև ամբողջովին քաղաքական դրդապատճառներ ունի:

«Եթե Գագիկ Ծառուկյանը հայտնվի բանտում, դա լրացուցիչ ապացույց կլինի, որ նպատակը նրան մեկուսացնելն է», – ասաց Սահակյանը:

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ