28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանը «ապրիլյան հանձնաժողովում». մանրամասներ. «Ժողովուրդ»

«Երեկ վերջապես Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամներին: Նախկին վարչապետը նախ մուտքի մոտ ջերմաչափվեց, ինչպես ԱԺ մուտք գործող յուրաքնաչյուր ոք, ապա ուղեւորվեց դեպի հատուկ սենյակ, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված է եւ հնարավոր «ժուչոկներից» հեռու: Նկատենք, որ հանձնաժողովի աշխատանքները կազմակերպված էին համաճարակի բոլոր կանոններին համապատասխան. պահպանվել էր անգամ սոցիալական հեռավորությունը: […]

Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է

Պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին ստորագրել է որոշում, որով հանել է մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մանսակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվությունը։ Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։ Հիշեցնենք, […]

Փորձ է արվում ապացուցել մարտի 1-ի բացահայտման անհնարինությունը. Գևորգ Կոստանյան

Ես նույնպես ունեմ այնպիսի տպավորություն, որ Մարտի 1-ի գործով այս ամբողջ գործընթացի նպատակը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ «Մարտի 1-ի նոր տեսագրություններ են ի հայտ եկել եւ բոլորս էլ տեսել ենք, որ ցուցարարների միջից զինված մարդիկ են կրակում ոստիկանների ուղղությամբ, այսինքն՝ […]

Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը հաջորդել է Կաթողիկոսի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դիրքորոշմանը. Մայր Աթոռ

2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Կոչ ենք ուղղում […]

Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո, ճիշտ կլինի, որ Յուրի Խաչատուրովն էլ գա․ Անդրանիկ Քոչարյան

2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին երրորդ նախագահի մասնակցությունից հետո պետք է մասնակցեն նաև այն պաշտոնյաները, ովքեր մինչ այս հրաժարվել են, նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Նա ընդգծեց՝ խոսքը վերաբերում է Յուրի Խաչատուրովին։ «Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, նա […]

Չեմ կարծում, որ մեր դաշնակիցները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան. Սերժ Սարգսյան

Երբեք, որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ոչ դավադրությունների տեսություններով, ոչ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ. չկա այդպիսի բան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլյան […]

Իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան

Իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացված էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շուրջ հինգ ժամ տևած Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո։ «Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ցավոք, ես հնարավորություն չունեմ ձեզնից […]

Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության ու միասնականության վառ օրինակ է լինելու շատ շատերի համար. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհավորել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արթուր Վանեցյանը վստահություն է հայտնել, որ պետական կառավարման համակարգում Արայիկ Հարությունյանի ունեցած աշխատանքի մեծ փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, ժողովրդի համախմբվածության, քաղաքական ուժերի առողջ ու կառուցողական համագործակցության ճանապարհով […]

«Մեշոկ պապու» հույսին մնացած և նոր հեղափոխություն պատվիրող Փաշինյանը

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նիկոլ Փաշինյանը աշխատավարձերի ու պարգևավճարների «հոդվածներով» բյուջեն մսխելու իրենց իրավունքի պատասխանատու նշանակեց ժողովրդին՝ հայտարարելով, որ հեղափոխության օրերին այդ մասին ինքը խոստացել է և հրապարակում հավաքվածների հավանությանն արժանացել։ Եթե ժողովրդի հավանությանն արժանանալով լիներ, ապա այժմ արագաչափերն ու տեսախցիկները պետք է վերացած լինեին, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է չգործեր, արտահերթ ընտրությունները պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի