13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո, ճիշտ կլինի, որ Յուրի Խաչատուրովն էլ գա․ Անդրանիկ Քոչարյան

2016թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին երրորդ նախագահի մասնակցությունից հետո պետք է մասնակցեն նաև այն պաշտոնյաները, ովքեր մինչ այս հրաժարվել են, նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա ընդգծեց՝ խոսքը վերաբերում է Յուրի Խաչատուրովին։

«Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ ասացինք, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, նա էլ ընդունեց և ասաց, որ այստեղ գալուց առաջ խոսել է Յուրի Խաչատուրովի հետ և ասել՝ ճիշտ կլիներ, որ գար։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ մեզ մոտ լինելուց հետո, ճիշտ կլինի, որ Յուրի Խաչատուրովն էլ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցրին», – ասաց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ