28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

Կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվեց 80 կողմ, 17 դեմ և 17 ձեռնպահ ձայներով։ Կառվարության ներկայացրած մեկ այլ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց 99 կողմ, 1 դեմ […]

Արցախում վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս պահին դեռ նոր թեստավորումներ չեն արվել: ? Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման […]

Փաստաբանը չի բացառում, որ մեղադրանք կառաջադրվի նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Փաստինֆո»

Օֆշորի գործով ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Այս տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց օֆշորի գործով տուժող, գործարար Փայլակ Հայրապետյանի փաստաբան Աշոտ Գևորգյանը: «Արդարությունը մեկ-մեկ հիվանդանում է, բայց երբեք չի մահանում: 2010թ.-ից սկսած, 10 տարվա պայքարից հետո վերջապես լույս է երևում թունելի վերջում և դրա հիմնական շարժիչ […]

Հայաստանում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1159 է, մահերի թիվը՝ 18

Ապրիլի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1159-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 358 քաղաքացի, փաստացի բուժվում է 783-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 մարդ։

Նման քայլի Ալենը չէր գնա, եթե ձեր «օրհնությունը» չունենար․Տեր Զարեհը՝ Փաշինյանին

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մտահոգությունս խորը հիասթափության է փոխվում: Ժողովրդի վարչապետ պրն Նիկոլ Փաշինյան կարծում եմ, որ ձեր քաղաքացիների հետ շփման ֆորմատը օգտագործելով (սոցցանցային ուղիղ եթերները նկատի ունեմ) պետք է որոշակի պարզաբանումներ տաք ձեզ իսկ ընտրած քաղաքացիներին, որոնց գերակշռող մեծամասնությունը, ի […]

Կարևորը՝ թվերը տպավորիչ լինեն․ 168.am

168.am–ը գրում է․ «Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։ Նախկինի նման վարչապետն […]

ԱԺ նախկին նախագահի փեսան՝ ԿԲ նախագահի թեկնածու

ԱԺ ֆիաննասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը, ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, նեկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրական մի շարք տվյալներ, նշեց, որ նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում: Աշխատանքային […]

Կոմպրոմատներ գտնել հոգևորականների մասին․ հրահանգ կառավարությունից․ «Հրապարակ»

«Նախօրեին, երբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես եկավ ազատազրկված վայրերում գտնվողների հետ կապված ձեռնարկվող քայլերի մասին խոսքով եւ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը, հնարավոր չէր կանխատեսել, որ իշխանությունների կողմից մինչ օրս շատ մեծ հարգանքի չարժանացած հովվապետի խոսքը նման վրդովմունքի տեղիք կտա։ Կաթողիկոսի կարճ խոսքի հրապարակումից ժամեր անց ՔՊ-ականներն ու իշխանամերձ տարբեր «գրոհայիններ» […]

Ճղճիմ արշավ Վեհափառի դեմ. «Փաստ»

«Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանական ու մերձիշխանական մի շարք ուժեր և անհատներ անթաքույց պայքար սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ փորձելով վարկաբեկել, Եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ թշնամանք ու ատելություն հրահրել հասարակության մեջ: Չստացվեց, քանզի մեր հասարակությունը անհամեմատ ավելի գիտակից ու իր եկեղեցուն նվիրյալ գտնվեց: Սակայն այս ուժերը չհանդարտվեցին և անցած երկու տարում մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի