16 Մայիսի, Saturday, 2026
KFC

Հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է

Պարետ Տիգրան Ավինյանն ապրիլի 15-ին ստորագրել է որոշում, որով հանել է մերձավորի հոգեհանգստին կամ թաղմանը մանսակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու թույլտվությունը։

Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Պարետի նոր որոշման համաձայն՝ հանգուցյալի մերձավոր ազգականների մուտքը Հայաստան արգելվում է։

Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։ Պատճառն այն է, որ գյուղում, հուղարկավորության ժամանակ` այլ երկրից ժամանած հաստատված դրական դեպքի հետ շփում է եղել` խախտելով պարետի ցուցումները։

Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ