25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Կառավարությունը մերժեց վետերանների պատվովճարը բարձրացնել

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 հազար դրամից դարձնել 200 000 ՀՀ դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները նաեւ օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության […]

Դիվանագիտական ճակատում hամատարած նահանջ է տեղի ունեցել. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրիլի 21-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հայ հասարակության համար բացահայտեց այն, ինչ վաղուց հասկանալի էր ողջ քաղաքագիտական հանրությանը՝ Արցախյան բանակցություններում վերջին մեկ տարում հայկական կողմը լուրջ հետընթաց է ապրել, և դա տեղի է ունեցել բազմաթիվ պատճառներով։ Երբ բարեկամական Ֆրանսիայի քաղաքները հերթով խզում […]

Հայաստանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1523 է

Ապրիլի 23-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1523-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 659 քաղաքացի, փաստացի բուժվում է 850-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 մարդ։

ԼՂ հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը Հայաստանի ներկայիս իշխանությունների հախուռն քաղաքականության արդյունքն է. Շարմազանով

«Ես կարծում եմ, որ Լավրովը պատահական չի հրապարակել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլի օրակարգը՝ դրանով իսկ տեղեկացնելով Հայաստանի հասարակությանը, թե իրականում ինչ փաստաթուղթ է քննարկվում ներկայումս կողմերի հանդիպումների ժամանակ»: Նման կարծիք InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ: Նա […]

Արարատ Միրզոյանը քննադատությունների է արժանացել․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 291 հոդված, որոնցից 14-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս տասնօրյակում քննադատությունների է արժանացել։ Ըստ հրապարակումների` Արարատ Միրզոյանը […]

Պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է. ԱԺ-ում վիրավորված են․ «Հրապարակ»

«ԱԺ աշխատակիցները վիրավորված են՝ «պատգամավորների արյունը մերից կարմի՞ր է, որ նրանց թեստավորելու են, մեզ՝ ոչ»։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին ԱԺ 3 խմբակցությունները թեստավորվելու են։ Եվ չնայած պաշտոնապես հերքում են լուրը, որ ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված կա, նաեւ՝ «Իմ քայլում», լուրերն էլի շրջանառվում են։ «Չկա նման բան»,- երեկ իրենց պատգամավորների մասով վստահեցրեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Իսկ ինչո՞ւ […]

Ռուսական կողմը ցանկանում է որոշակի շարժ մտցնել գործընթացում․ Լուկիանով․ 168.am

168.am–ը գրում է․ «Եթե կան ռուսական առաջարկներ, ապա դրանք համաձայնեցված են ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի նախօրեի հայտարարություններին ԼՂ հակամարտության կարգավորման սեղանին դրված առաջարկների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության […]

Դավիթ Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտի

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված եւ ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների եւ թիկունքային ապահովման խնդիրների մասին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման […]

«Միքայել Մինասյանի նկատմամբ իրականացվող պարզ պատվերի ցայտուն ապացույց է». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Անդրադառնալով երեկ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առնչվող գործով ՊԵԿ-ի կողմից մամուլում տարածված հայտարարությանը, հարկ եմ համարում նախ նշել, որ «նախաքննության գաղտնիության և զսպվածության» վերաբերյալ հրապարակային հորդոր անելուն զուգահեռ, կարելի էր հանձնարարել, որ թեկուզ այդ պահից սկսած «քրեական գործը» առնվազն քննվեր ՀՀ քրեական դատավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի