31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դավիթ Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանագոտի

Ապրիլի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերում:

Պաշտպանության նախարարին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, կատարված եւ ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինման աշխատանքների եւ թիկունքային ապահովման խնդիրների մասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է դիրքապահների հետ, հավաստիացրել, որ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների շարունակական բարելավման հետ կապված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Դավիթ Տոնոյանը խրախուսել է բարձր լեռնային բարդ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին եւ շնորհակալություն հայտնել գերազանց ծառայության համար:

Պաշտպանության նախարարն ունկնդրել է նաեւ զորամիավորման եւ զորամասերի հրամանատարների զեկույցները ստորաբաժանումների առջեւ դրված խնդիրների կատարման, անձնակազմի մարտական եւ բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետեւողական բարձրացմանն ուղղված աշխատանքների մասին, տվել համապատասխան հանձնարարականներ եւ ցուցումներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ