23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը քննադատությունների է արժանացել․ «Մեդիա պաշտպան»

2020թ-ի ապրիլի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 291 հոդված, որոնցից 14-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 276-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս տասնօրյակում քննադատությունների է արժանացել։

Ըստ հրապարակումների` Արարատ Միրզոյանը փորձել է մոլորեցնել քաղաքացիներին։ Նրա խոսքով` պատգամավորները ստանում են 450.000 դրամ աշխատավարձ։ Լրատվականն, անդրադառնալով թեմային, գրել է. «Ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, կազմում է 661 400 (մաքուր 509 278) ՀՀ դրամ, բացի այդ 50,000 դրամ ոչ մի բան չանելու համար, որը կոչվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսեր»։

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ եթե կլինեն նախկին գործիչներ, որոնք կգան, կասեն՝ նախկին խաղի կանոնների պայմաններում այդպես է եղել կարգը, հիմա վերցրեք այն գումարը, որն ապօրինի ենք յուրացրել, մենք կընդունենք: «Լավ չի, օրենք են խախտել, բայց ինչ-որ ձեւ արել են եւ կուտակել են ապօրինի հարստություն, կգան կասեն՝ այդպես է եղել ընդունված, մեզ մի դատեք, վերցրեք այսքանը, յուրացրել եմ ապօրինի ձեւով, վերցրեք եւ թողեք ես աշխատեմ»:

Մամուլն, անդրադառնալով այս խոսքերին, գրել է. «Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի թիմը փող է ուզում հարուստներից և նախկին իշխանավորներից: Արարատ Միրզոյանը ամեն ինչ շատ պարզ ու բաց է ասել տվեք մեր ուզած փողը և ապրեք հանգիստ: Ըստ ամենայնի, նախկին իշխանության օրոք հարսատացած որոշ օլիգարխներ և պաշտոնյաներ, օրինակ նույն Սամվել Ալեքսանյանը, հեղափոխականների պահանջած փողն արդեն մուծվել են, դրա համար էլ նրանց բիզնեսը աճում ու ծաղկում է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ