06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը մերժեց վետերանների պատվովճարը բարձրացնել

Կառավարությունն ապրիլի 23-ի նիստում հավանություն չտվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 100 հազար դրամից դարձնել 200 000 ՀՀ դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վետերանները նաեւ օգտվում են պետական պատվերի շրջանակում բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), անվճար վերականգնողական պարագաներ, առողջության վերականգնման և հանգստի կազմակերպման համար առողջարանային բուժման ուղեգրեր ստանալուց, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով` 50 տոկոս զեղչով) արտոնյալ պայմաններով երթևեկելուց:

Նշվում է, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանների  (01.03.2020 թ. դրությամբ 287 անձ) ամենամսյա պատվովճարի չափը 100 000 դրամով ավելացնելու դեպքում` մեկ տարվա հաշվարկով պետական բյուջեից անհրաժեշտ կլինի 344,4 մլն դրամ լրացուցիչ գումար, որը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված չէ:

Նախագծի հեղինակը կարող է պատվովճարի չափի վերաբերյալ իր առաջարկը ներկայացնել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի միջոցառումների շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով`քննարկելու նպատակով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ