24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2020

Հայաստանը պետք է հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ ձևավորի. «Ազգային օրակարգ»

Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջիկայում ձեւավորի հայ-թուրքական միջպետական երկխոսության նոր օրակարգ: Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կառավարության կողմից Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության այլ հայաբնակ տարածքներում իրականացրած Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Մեր ազգի պատմության այս մեծագույն ողբերգության պատճառով, մենք կորցրեցինք ոչ միայն մեկ […]

Կորոնավիրուսից մահացել են 87, 84 և 81 տարեկան քաղաքացիներ

Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1596 դեպք, որոնցից 728-ն` առողջացած, 27-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 73 նոր դեպք և 69 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 87, 84 և 81 տարեկան և ունեցել են ուղեկցող […]

Լիբանանի նախագահն ուղերձ է հղել Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում: «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: […]

Ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը և արդարացի հատուցումը չունի որևէ այլընտրանք․ ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։  Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ […]

Հայաստանում կորոնավիրուսի 73 նոր դեպք է հաստատվել. մեկ օրում մահացել է 3 մարդ

Ապրիլի 24-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1596-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 728 քաղաքացի, փաստացի բուժվում է 841-ը:  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 մարդ։

Նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդ է այցելում առանձին, ոչ թե միասին, ինչպես արվել է ամեն տարի։ Հիշեցնենք, որ հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։ Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել […]

Ինտրիգներ իշխանական թևում․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու է մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության հարցը: Ի դեպ, երկու օր առաջ էլ դարձյալ նիստ է հրավիրվել, որին, մեր տեղեկություններով, վարչության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Ներկա չեն եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ԱԺ նախագահ […]

Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսը՝ հոգեւորականների ունեկցությամբ: Նրանք պահպանում էին սոցիալական հեռավորություն: Հոգեւորականները կաթողիկոսի գլխավորությամբ անմար կրակի մոտ հնչեցրեցին Հայր մերը, նաեւ պատարագ մատուցեցին զոհերի հիշատակին: Նշենք, որ այսօր առավոտից անձրեւի տակ հնչում է դաշնամուրի կենդանի երաժշտություն: Քաղաքական ու հոգեւոր վերնախավը մոտենում են, ծաղկեպսակներ են դնում հուշահամալիրին, ապա կարմիր վարդեր՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի