06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ Ամենայն հայոց կոթողիկոսը՝ հոգեւորականների ունեկցությամբ: Նրանք պահպանում էին սոցիալական հեռավորություն:

Հոգեւորականները կաթողիկոսի գլխավորությամբ անմար կրակի մոտ հնչեցրեցին Հայր մերը, նաեւ պատարագ մատուցեցին զոհերի հիշատակին:

Նշենք, որ այսօր առավոտից անձրեւի տակ հնչում է դաշնամուրի կենդանի երաժշտություն:

Քաղաքական ու հոգեւոր վերնախավը մոտենում են, ծաղկեպսակներ են դնում հուշահամալիրին, ապա կարմիր վարդեր՝ անմար կրակի մոտ:

Այս պահի դրությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ միայնակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ, Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը՝ միայնակ:

Նշենք, որ նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դեպի հուշահամալիր տանող բոլոր ճանապարհները փակ են մինչեւ ապրիլի 25-ը՝ ժամը 22-ը։

Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ