23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինտրիգներ իշխանական թևում․ 168.am

168.am-ը գրում է․ «168.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրելու, որտեղ քննարկվելու է մասնավորապես ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության հարցը:

Ի դեպ, երկու օր առաջ էլ դարձյալ նիստ է հրավիրվել, որին, մեր տեղեկություններով, վարչության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել: Ներկա չեն եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ըստ նույն աղբյուրների՝ քննարկվել է Ավինյանի դիրքերը թուլացնելու հարցը՝ ազատվելով նրա բերած կադրերից, որոնք տարբեր գերատեսչություններում պաշտոններ են զբաղեցնում:

Դավիթ Տոնոյանի դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհանգստացնում է նրա բարձր վարկանիշը և հեղինակությունը գերտերությունների գործընկերների մոտ, այդ թվում՝ Ռուսաստանի:

Երեկ կառավարության նիստում քննարկվում էր «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը», ըստ որի՝ մինչև 2022 թվականը Հայաստանում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում կստեղծվի Ազգային գվարդիա, որը կզբաղվի և պետական պահպանությամբ, և, անհրաժեշտության դեպքում՝ զանգվածային անկարգությունների կանխմամբ ու խափանմամբ:

Նախատեսվում է նաև դետեկտիվների ինստիտուտի ներդրում: Նախագիծը հակիրճ ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, որից հետո ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փորձեց կարծիք հայտնել, մասնավորապես նշելով, թե պարեկային ծառայությունը կամ ազգային գվարդան պետք է «դիտարկել որպես այլ զորքեր, որովհետև ոստիկանության զորքերն այժմ ստորաբաժանումներ են, պատերազմի ժամանակ…»… Տոնոյանին ընդհատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ ասելով. «Քննարկել ենք այդ թեմաները, եթե չի համաձայնեցվել…», ապա, թե՝ «դրանք գաղտնիության նրբություն ունեցող հարցեր են և առանձին կքննարկենք»։ Կարճ դադարից հետո Փաշինյանն ավելացրեց. «Դրան անդրադարձել ենք մանարամասն, բայց ինֆորմացիան, ըստ ամենայնի, չի հասել, թե ինչ առաջարկներ կան»։

Նիստի այս քննարկումից տպավորություն ստեղծվեց, որ ուժային կառույցի բարեփոխումների ռազմավարության ծրագիրը չի քննարկվել ՀՀ Պաշտպանության նախարարի հետ։ Նկատելի էր նաև Փաշինյանի որոշակի վերաբերմունքը Դավիթ Տոնոյանի նկատմամբ:

Ինչ վերաբերվում է Տիգրան Ավինյանին, ապա դարձյալ Փաշինյանին և կուսակցության վարչության որոշ անդամների խիստ մտահոգում է նրա վարկանիշը: Նույնիսկ ոչ իշխանական և հասարակության որոշ շրջանակներում Ավինյանն ավելի լուրջ և ադեկվատ է ընկալվում, քան Փաշինյանը: Հանրության առողջությունն ապահովելու և արտակարգ դրություն մտցնելու մասին որոշմամբ նախատեսված միջոցառումներն ապահովելու համար պարետատան ստեղծումից և ծավալած գործունեությունից հետո պարետ նշանակված Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի միջև առկա հակադրությունը կարծես ավելի սրվեց: Հասարակության ընկալումներում՝ մինչ պարետատունը Ավինյանի գլխավորությամբ աշխատում է, Փաշինյանը պարզապես խոսում է ֆեյսբուքում: Ավելին, ասում են, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշ գերատեսչություններ և ուժային կառույցներ, մասնավորապես՝ Ոստիկանությունը, գրեթե չի կատարում արտակարգ դրությամբ պայմանավորված պարետատան որոշումները:

Տարօրինակ էր նաև, որ երկու օր առաջ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ բաձրացրեցին Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում տեղի ունեցած իրադարձությունների մասին հարցը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջ ընկնելով տեղեկացրեց, որ «Այսօր պարետի որոշումը կայացվելու է, որ այն արտադրողները, որոնք համաձայն են առաջարկվող կանոնների պահպանմամբ աշխատելու, դիմում են նախարարություն, ապա ծավալում իրենց գործունեությունը»։

Նշենք նաև, որ հարթ չեն նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փոխհարաբերությունները: Վերջին շրջանում Փաշինյանը հատկապես վստահում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին և նրան է վստահում իր համար կարևոր «մեսիջների» հանրայնացումը ելույթների, ֆեյսբուքյան գրառումների տեսքով: Արարատ Միրզոյանի տեսակետը որևէ կերպ հաշվի չի առնվում, անտեսվում է:

Բանը նրանում է, որ արցախյան ընտրությունների ժամանակ ՀՀ ԱԺ դիտորդական խմբի ղեկավար Ալեն Սիմոնյանը Արցախում հանդես եկավ ասուլիսով, որի ընթացքում նա գնահատականներ հնչեցրեց ընտրությունների ընթացքի մասին: Արարատ Միրզոյանը Ալեն Սիմոնյանին դիտողություն է անում, որ վերջինս ասուլիսից առաջ իր հետ չի համաձայնեցրել ասելիքը: Վերջինս, սակայն, հակադարձում է, որ իր ասելիքը նախապես համաձայնեցնում է հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ