22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2019

Ատոմակայանի աշխատակիցները ազատման դիմումներ են գրել

Հայկական ատոմային էլեկտրակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել։ Այս մասին նամակով դիմել է Էրիկ Զոհրաբյանը, տեղեկացնում է Իրավունքը: «Դիմում են գրել որովհետև 2018թ․-ից պայքարում են մինչև այսօր աշխատավարձ բարձրացնելու համար և մի տարի է խաբում են։ Տնօրենն ասում է, որ իրենց աշխատավարձը 18 տոկոսով բարձրացրել են ու իրենք համաձայն չեն։ Դա սուտ […]

Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում. Արայիկ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին

Հոգնել են, հետո ուժ կհավաքեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը։ «Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում։ Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել», – ասաց նա։ Դիտարկմանը, թե կարծես, հիասթափվել են, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար […]

Հիմա իրենք դառան կառավարություն, հե՞տ են կանգնում իրենց խոստումներից. բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ /տեսանյութ/

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ առաջարկելով, որ դատապարտյալների 1 օրը հաշվարկվի 1,5 օր: Նախկին գումարման ԱԺ-ում այս նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, բայց տապալվել էր: Այսօր ԱԺ շենքի մոտ ի պաշտպանություն դատապարտյալների բողոքի ցույց էին անում մի խումբ քաղաքացիներ: Ցուցարարներին հանդիպեց Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ […]

Եթե Ադրբեջանը իր ժողովրդին նախապատրաստում է պատերազմի, բնականաբար մեր արձագանքը պետք է լինի համարժեք. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ ճանապարհով, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է պատրաստ լինի պատերազմի, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին։ Փաշինյանի խոսքով, Ադրբեջանում առավել հակված են հարցը լուծել ռազմական ճանապարհով։ «Մենք կարծում ենք, […]

Իմ ցանկացած արարքի մեջ քաղաքական ենթատեքստ կա. Էդմոն Մարուքյանը ցանկացել է տարբերվել /տեսանյութ/

Այն ժամանակ, երբ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Մաթեւոսյանից մեջբերում էր անում՝ ասելով՝ «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա…»,  ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ստատուս գրեց՝ մեջբերելով Սեւակ. «Անկեղծ ասած, այս ամենից ես հոգնել եմ, ես, […]

Փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը:  ԹԵՄԱ՝  ՀՀ կառավարության  ծրագրի նախագիծը. տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները:    

Հավելյալ ծախս`նոր բիզնես սկսողների համար

Հարգելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, արդեն լսած կլինեք, որ կառավարությունը տրամադրելու է նոր սերնդի ՀԴՄ-ները  60 000 ՀՀ դրամով` նախկին 160 000 ՀՀ  դրամի փոխարեն: Այսինքն՝ մոտ  25 000 տնտեսվարողներ կարող են ստանալ պետական աջակցություն. դա պետական բյուջեի՝ ՀՀ հարկատուների համար կարժենա 2-2,5 մլրդ  ՀՀ դրամ: Միաժամանակ 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստեղծվող փոքր […]

Փոփոխությունների համար փողը միգուցե անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ. Մակունցը՝ կառավարության ծրագրի մասին /տեսանյութ/

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահ է, փոփոխությունների համար գումարն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։   «Մշտապես շեշտադրում է արվել, որ ցանկացած փոփոխության համար փողն է կարևոր, վարչապետի խոսքում նաև նշվեց ու ես կիսում եմ այդ կարծիքը, որ փոփոխությունների համար փողը միգուցե անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ», – ասաց նա։    […]

Պարզվում է լավ էլ հարուստ երկիր են ժառանգել Նիկոլենք, ուղղակի ձեր ուղեղն է աղքատ

Ֆեյսբուքյան հանրույթը քննարկում է քիչ առաջ ԱԺ-ում ավարտված Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը:  Աղքատությունը զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չի: Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (ցույց է տալիս գլոււխը-խմբ) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,-ասել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի