05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում. Արայիկ Հարությունյանը՝ Էդմոն Մարուքյանի մասին

Հոգնել են, հետո ուժ կհավաքեն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Իրենք պարբերաբար հոգնում են, հետո նորից ուժ են հավաքում։ Նորմալ է, յուրաքանչյուր ուժ կարող է նման իրավիճակում հայտնվել», – ասաց նա։

Դիտարկմանը, թե կարծես, հիասթափվել են, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում, որ ինքը մեզանից հիասթափվի, կամ չէ, կարծում եմ, որ ընդդիմության գործն է միշտ հիասթափվել գործող իշխանությունից ու հոգնել միշտ»։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում, երբ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր ՀՀ կառավարության ծրագիրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Faceboook-ում մեջբերել էր Պարույր Սևակի «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ