22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2019

Եկեղեցին՝ վարչապետի թիրախում. Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության հետքերով /տեսանյութ/

Թավշյա հեղափոխությունից հետո քրիստոնեությունը, եկեղեցին, հոգևորականը, հովվապետը իշխանության առաջին դեմքերի կամ հեղափոխական առանձին խմբերի կողմից հայտնվեցին հարձակումների թիրախում: Henaran.am-ը հարցազրույցների շարք է սկսում, որը նպատակ ունի ներկայացնել հասարակության այն շերտի կարծիքը, որը Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին է եւ պատրաստ է դիմակայել այդ հարձակումներին:  Արաքս Պողոսյանի հյուրը տոմարագետ Գրիգոր Բրուտյանն է:  https://www.youtube.com/watch?v=m6wLG8ZKW4M

Պետությունը պարտք է վերցրել՝ նորաթուխ պաշտոնյաների պարգեւատրումների համար

 ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով անցած տարի տեղի է ունեցել Հայաստանի պետական պարտքի բավականին լուրջ աճ: Այսպես, եթե 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը 6 774.602 միլիոն դոլար էր, այդ թվում՝ արտաքին պարտքը՝ 5 494.902 միլիոն, ապա անցած տարվա դեկտեմբերի 31-ին պետպարտքը կազմել է 6 922.895 միլիոն՝ աճելով մոտ 148.3 միլիոն դոլարով եւ ընդհուպ մոտենալով 7 միլիարդ դոլարի շեմին: […]

Կառավարության ծրագիրը հերթական կենացների հավաքածու է՝ ոչ մի վերլուծություն, ոչ մի թիվ

Կառավարության ծրագիրը հերթական կենացների հավաքածու է։ Ոչ մի ներկայիս տնտեսական վիճակի վերլուծություն, ոչ մի թիվ, ոչ մի շոշափելի KPI։ Ամեն ինչ այնպես է գրված, որ հնարավոր չլինի հետո գնահատականներ տալ կառավարության աշխատանքին: Թռիչքաձև աճի մասին մոռացեք։ Թե բա տնտեսական հեղափոխություն․․․ քաղաքականը հորով մորով արեք, գոնե։ Տնտեսությունը ձեր խելքի բանը չի, արդեն պարզա: Արեն Ապիկյան

Արցախը պնդում է՝ տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին: Ինչ […]

Խուլիգան-խուժաններին ազատության մեջ պահեք, երկիրը թալանողներին բռնեք ու բաց թողեք, բայց իր անչափահաս երեխաներին փրկող մորը անազատության մեջ առեք

Անտերին արդարադատությունը անտարբեր, տերովին՝ տեր.. Չգիտեմ մեզնից յուրաքանչյուրն ինչպես կվարվի, երբ աչքի առաջ իր մի մատ երեխաները քաղցած մի կերպ գիշերներ անցկացնեն…  Ով ինչ ծանր ու միջին հանցանք էր գործել համաներման անվան տակ ազատություն գտան, անգամ նրանք, որոնք մարդ էին սպանել։ Լավ արեցիք, ինչ-որ արեցիք։ Տիկին Հասմիկն իր երեք անչափահաս երեխաներին ու զինվոր տղայի կյանքը […]

Ռոբերտ Քոչարյանի գործը ջուր է. Yerevan.today

Համացանցում է հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ դատարանին ներկայացրած բողոքը: Ըստ էության, բողոքում ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի գործը՝ մեղադրանքով և առարկություններով։ Ծավալուն փաստաթղթի ուսումնասիրությունը բավականին ուշագրավ բացահայտումներ է անում, գրում է Yerevan.today-ը: Մենք կանդրադառնանք մեղադրանքներին ու փաստաբանների առարկություն-հակադարձումներին՝ հակիրճ․ փաստաթուղթը մի քանի տասնյակ էջերից է բաղկացած։   Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ […]

Ռոբոտին սովորեցրել են «Jenga» խաղալ /տեսանյութ/

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները ռոբոտին սովորեցրել են «Jenga» խաղալ: Նախկինում ռոբոտները կարողանում էին շախմատ, պոկեռ և նմանատիպ այլ խաղեր խաղալ, իսկ այս ռոբոտն ունի ոչ միայն խելացի ուղեղ, այլև հմուտ ձեռքեր և սուր տեսողություն:  Մեքենայական ուսուցմամբ աշխատող այս ռոբոտն արհեստական ինտելեկտի և տեսախցիկների միջոցով վերլուծում է իր քայլերը և «ամրոցից» հանում է համապատասխան փայտե խորանարդիկները: […]

Եթե ազգի մեջ բարոյականությունը տկարանա, ո՛չ դրամը մեզ կփրկի և ո՛չ էլ՝ զենքը

Մեր Եկեղեցին է եղել բարոյական ըմբռնումների, հոգևոր արժանիքների սնուցող մայրը: Եթե ազգի մեջ բարոյականությունը տկարանա, ո՛չ դրամը մեզ կփրկի և ո՛չ էլ՝ զենքը: Կարևորը հոգևոր և բարոյական առողջությունն է, որը իմաստ է տալիս և՛ դրամին, և՛ զենքին: Դրամը տուր հիմար մարդու ձեռքը, կմսխի: Զենքը տուր մի ոճրագործի ձեռքը՝ մարդ կսպանի: Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց […]

Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանի հետ. Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Սամվել Բաբայանի հայտարարությանը

Փետրվարի 5-ին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույցի ժամանակ մեղադրել է Արցախի ներայիս իշխանություններին տարածքային զիջումների մասին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկներին ընդդիմացած չլինելու մեջ։ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով «Արցախպրեսը» մեկնաբանություն է խնդրել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Վիտալի Բալասանյանից։ «Սերժ Սարգսյանի հետ 2016 թ․ ապրիլյան կռիվներից հետո ունեցել ենք երկու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի