22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2019

Ստեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. հրաժարական

Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական կայքից: Սիրանուշ Սահակյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «2014 թվականի հունվարին, երբ ստանձնում էի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հստակ գիտակցում էի, որ նոր ձևավորվող համակարգի կայացումը բարդ և պատասխանատու գործ է: Վստահ էի նաև, […]

Հարկային բարեփոխումնե՞ր, թե՞ հարկատուների համար ավելորդ բեռ /տեսանյութ/

 «Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծի և տնտեսական միջավայրում  սպասվող փոփոխությունների ազդեցության մասին, ասաց՝ պետք չէ շտապել և այդ փոփոխությունները անվանել բարեփոխումներ, քանի որ մենք չգիտենք դրանով օրենսդրությունը բարեփոխվո՞ւմ է, թե՞ ոչ: Եսոյանը արձանագրեց՝ այդ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք, ըստ […]

Երկար սպասված լուր Facebook-ի Messenger-ից

Facebook-ի Messenger-ում այսուհետ հնարավոր կլինի ջնջել ուղարկված հաղորդագրությունը՝ 10 րոպեի ընթացքում: Այս մասին հաղորդվել է հավելվածի պաշտոնական կայքում։ Հրահանգը կատարելու համար պետք է սեղմել հաղորդագրության վրա և ընտրել «ջնջել բոլորի համար» գործառույթը, այնուհետև չաթում կհայտնվի տեքստ այն մասին, որ հաղորդագրությունը ջնջվել է։ Նոր գործառույթը փետրվարի 5-ից հասանելի կլինի, եթե ներբեռնվի Messenger-ի վերջին թարմացումը։      

Վարդենյաց լեռնանցքը մարդատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց  լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ  ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց  են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու գրանցումը

«Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ սկսվել է «Կենգուրու 2019» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու համար երեխաների և դպրոցների գրանցումը։ Մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին: Նրան կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Մասնակցելու համար աշակերտները պետք է գրանցվեն իրենց դպրոցում մինչև փետրվարի 19-ը։ Սիրով սպասում ենք աշակերտների մասնակցությանը մրցույթին։ Մանրամասների համար այցելեք «Կենգուրուի» կայք` […]

Փոքր կառավարության ուրվականը վտանգավոր է

Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։ Ուրվականը համամարդկային է և հնամյա, սակայն Օսիրիսի նման […]

Կրթության նորանշանակ փոխնախարարը բերման էր ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել

Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումն […]

Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել. ինչո՞ւ է կոծկվում. 168 Ժամ

Կուտակային կենսաթոշակային համակարգում նոր խնդիրներ են առաջ եկել. համակարգին կամավոր միացած աշխատուժին չի վերադարձվում աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամ փոխանցվող այն 2.5 տոկոսը, որն անցած տարի ձևավորված կառավարությունը զիջեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում որոշ շտկումների միջոցով: Հիշեցնենք, անցած տարի հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունը երբ օրենքի ուժով հարկադրված էր որոշում ընդունել՝ ի վերջո, կիրառե՞լ կուտակային կենսաթոշակային համակարգին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի