06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարկային բարեփոխումնե՞ր, թե՞ հարկատուների համար ավելորդ բեռ /տեսանյութ/

 «Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Արմեն Եսոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հարկային օրենսգրքի նախագծի և տնտեսական միջավայրում  սպասվող փոփոխությունների ազդեցության մասին, ասաց՝ պետք չէ շտապել և այդ փոփոխությունները անվանել բարեփոխումներ, քանի որ մենք չգիտենք դրանով օրենսդրությունը բարեփոխվո՞ւմ է, թե՞ ոչ:

Եսոյանը արձանագրեց՝ այդ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք, ըստ էության, նվազեցնում են հարկերի ծավալը, սակայն կան այլ դրույթներ և փոփոխություններ նախատեսող նորմեր, որոնք հարկ վճարողների համար ավելացնում են հարկային բեռը:

«Եթե խոսում ենք պետության եկամուտների մասին, ապա առաջին հերթին պետք է այդ եկամուտները հավաքագրել առկա հարկերի ամրագրված չափերով, պետք չի բարձրացնել հարկերը: Մենք պետք է զարգանանք այնպիսի ուղղությամբ, որ ոչ թե հարկերը բարձրացնենք, այլ պետության առկա հարկերից ձևավորված բյուջեն արդյունավետ ծախսենք»,-ասաց նա:

Եսոյանն ընդգծեց՝ իրենք դեմ են ցանկացած դրույթի և ցանկացած փոփոխության, որը հանգեցնելու է հարկի թեկուզ մեկ դրամ ավել գանձմանը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ