22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2019

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից. Դերենիկ Դեմիրճյան

«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից… Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն […]

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Գրականության  և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյան:     ԹԵՄԱ՝    հանրությանը  անհայտ փաստերը ՀՀ գործող Օրհներգի ծագումնաբանության մասին:

Փաշինյանը Վանո Սիրադեղյանի հոգեզավա՞կն է, թե՞ Աստծո պարգեւ /տեսանյութ/

«Նիկոլ Փաշինյանը Աստծո պարգեւ է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար»,-նման տեսակետ է հայտնել այսօր հրավիրված ասուլիսին «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Աղազարյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը որպես Մարտի 1-ի գործով դաապարտված եւ համաներումով ազատ արձակված անձ, բարոյական իրավունք չունի զբաղվել այս գործի հետաքննությամբ.  «Եթե Արցախի հարցում […]

Հող հանձնող իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանն արձագանքել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։ «Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երեկ հայտարարել է, որ 2017 թ.-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին։ Կուզեի պարոն Բաբայանին և մեր հանրությանը տեղեկացնել, որ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի […]

Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է. քաղաքագետը՝ կառավարության ծրագրի մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է: Կառավարության ծրագրի նախագծին շատ հպանցիկ կերպով ծանոթացա։ Նմանատիպ ծրագիր կարող էին Սերժ և Տիգրան Սարգսյանների կամ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները ներկայացնել։ Սա հեղափոխական կառավարության ծրագիր չէ, անգամ կարելի է ասել հակահեղափոխական կառավարության ծրագիր է։ Ինչ չկա այնտեղ։ Չկա․ – Սահմանադրության փոփոխությունների ցանկություն, որպեսզի […]

Թե՛ ցածրակարգ, թե՛ միջնակարգ գիտնականները պետք են գիտական մթնոլորտը պահպանելու համար /տեսանյութ/

«Ինստիտուտները պետք է ունենան որոշակի կայունություն»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  կրթության մասնագետ, հասարակագետ Սերոբ Խաչատրյանը։ Նրա պնդմամբ պետք է որոշակի բազային ֆինանսավորում լինի կրթական հաստատությունների համար, սակայն մրցակցային ֆինանսավորումն էլ է ընդունելի։ Ըստ փորձագետի՝  հնարավոր չէ միայն մրցակցային ֆինանսավորմամբ ինստիտուտները պահպանել։ «Գիտության պետական կոմիտեն բացասական պատասխան է տվել», – շեշտում է Խաչատրյանը՝ անդրադառնալով […]

Չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք. ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում

Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների: Հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի