Փաշինյանը Վանո Սիրադեղյանի հոգեզավա՞կն է, թե՞ Աստծո պարգեւ /տեսանյութ/
«Նիկոլ Փաշինյանը Աստծո պարգեւ է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար»,-նման տեսակետ է հայտնել այսօր հրավիրված ասուլիսին «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր Հովհաննես Աղազարյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը որպես Մարտի 1-ի գործով դաապարտված եւ համաներումով ազատ արձակված անձ, բարոյական իրավունք չունի զբաղվել այս գործի հետաքննությամբ.
«Եթե Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ապա փախնելու հարցում նա Վանո Սիրադեղյանի հոգեզավակն է: Եթե նախկին իշխանությունները պատժեին մարտի 1-ի գործով անցնող մեղադրյալ Նիկոլ Փաշինյանին, նրանք կրեին իրենց պատիժը, այսօր նման իրավիճակ չէր լինի: Մարդը, որը մեկուկես տարի փախել է մարտի 1-ի դեպքերից հետո, չի երեւացել, հետո համաներումով ազատ է արձակվում, բարոյական իրավունք չունի զբաղվել Մարտի 1-ի գործի հետաքննությամբ»-ասել է Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: