27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2019

ՀՀ վարչապետին հյուրընկալել է Գերմանիայի նախագահը

Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը: Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը  Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ […]

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկազմակերպվի գարնանը Հայաստանում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն Ալմաթիում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ համատեղ լուսանկարման արարողությունից հետո ներկա է գտնվել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Օրակարգում 2018 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և մակրոտնտեսական իրավիճակի քննարկումն էր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ անդամ պետությունների և Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքին, ինչպես նաև միության թվային օրակարգին: […]

Պատմությանը ծանոթ մարդը Փաշինյանի այս ելույթից հետո կա՛մ աչքերը «չռել» է, որ «նման գիտելիքներ ունեցող մարդը պետության ղեկավար է, կամ մի «բոլ» ծիծաղել է»

Նիկոլ Փաշինյանի ելույթը իրականությունից կտրված ելույթ է: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, տեսակետ հայտնեց  ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը; Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում, այնպես, ինչպես […]

Մենք ի զորու ենք պաշտպանելու մեր սահմանները Իջեւանի չոլերից կտրած ճիպոտից սարքած պարսատիկներով

Ռուսաստանն ու Պուտինը կրկին ոտնձգություն են փորձում կատարել հպարտ Հայաստանի սուվերենության նկատմամբ, մեզ վաճառելով «Սու-30ՍՄ» 4 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, ու հերիք չի դա մեզ տրվում է Ռուսաստանի բանակի համար նախատեսված ներքին գներով, դեռ մի հատ էլ իրենց կողմից տրամադրված վարկի շրջանակներում: Ակնհայտ է, որ սա դաժանագույն հարվածն է հայկական ինքնիշխանությունը, մեզ ռուսի կործանիչները, այն էլ ձրի, […]

Պատահականությո՞ւն է, որ ՀՀԿ կարկառունները Գերմանիայում են

…..Նիկոլ Փաշինյանն այս օրերին Գերմանիայում է` Մերկելի հրավերով: Հիշենք` ֆրաու Մերկելն արդեն «կաղ բադիկ» է: Քաղաքականության, էլ առավել արևմտյան քաղաքականության մեջ կա չգրված ոսկի կանոն. հեռացողը ասում է բաներ, որ չէր կարող ասել պաշտոնավորման ժամանակ: Հիշենք` ինչ ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի ոչ անհայտ դեսպան Միլզը` մեկնումից առաջ. նա խոսեց գրավյալ տարածքները վերադարձնելու մասին: Գերմանական այցի հաջորդ […]

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատական լսումը դարձյալ հետաձգվեց /տեսանյութ/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դատական լսումն այսօր հետաձգվել է: Նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վահագն Մուրադյանը՝ նշելով, որ Քոչարյանը հասցրել է ելույթ ունենալ: Մեղադրող կողմը այսօր չի հասցրել ներկայացնել իր առարկությունները: Նիստը կշարունակվի փետրվարի 4-ին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են վերաքննիչ քրեական […]

0038 հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել. Ռոբերտ Քոչարյանը դատարանում 2 ժամ ելույթ է ունեցել

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։ Նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր, սակայն, նիստը չի ավարտվել և կշարունակվի փետրվարի 4-ին։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանը դահլիճից դուրս գալուց հետո տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում, որը տևել է 2 ժամ, մանրամասն ներկայացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի