22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատահականությո՞ւն է, որ ՀՀԿ կարկառունները Գերմանիայում են

…..Նիկոլ Փաշինյանն այս օրերին Գերմանիայում է` Մերկելի հրավերով: Հիշենք` ֆրաու Մերկելն արդեն «կաղ բադիկ» է: Քաղաքականության, էլ առավել արևմտյան քաղաքականության մեջ կա չգրված ոսկի կանոն. հեռացողը ասում է բաներ, որ չէր կարող ասել պաշտոնավորման ժամանակ: Հիշենք` ինչ ասաց ՀՀ-ում ԱՄՆ-ի ոչ անհայտ դեսպան Միլզը` մեկնումից առաջ. նա խոսեց գրավյալ տարածքները վերադարձնելու մասին:

Գերմանական այցի հաջորդ «հմայքն» էլ այն է, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հրավերով Գերմանիայում են նաև ՀՀԿ «կարկառունները»` Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը, Արմեն Աշոտյանը: Չմոռանանք Նիկոլ Փաշինյանի ելույթը նույն Ադենաուերի հիմնադրամում: Պատահականությու՞ն Է: Երբեք. Քաղաքականության մեջ պատահական բաներ չեն լինում:

Իսկ ի՞նչ է: Նորմ: Եվ որքան էլ ներխորհրդարանական ոչիշխանական ուժերը բարբառեն` իրենք ընդդիմություն են, իրական հարցեր լուծելու համար միջազգային հանրությունը նրանց հետ չէ, որ հաշվի կնստի: Մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ «տղերք-աղջկերքը», որոնք այսօր գտնվում են Գերմանիայում, ՀՀԿ-ից են, իսկ ՀՀԿ ղեկավարը Սերժ Սարգսյանն է` «շախմատիստ», որն այս պահին, մեր կարծիքով, ընդամենը «նահանջի» մեջ է: ՈՒրիշ ոչինչ: Չնայած թիմը, որն այս պահին գտնվում է այնտեղ, և թիմի անդամներն առանձին-առանձին Փաշինյանի մի ողջ թիմ արժեն. գործիչներ, որոնք ոչ միայն անցած ճանապարհ ու միջազգային արենաներում «հաջողության պատմություն» ունեն, այլև տիրապետում են արտքաղաքական «ալֆա-օմեգային», ի տարբերություն Փաշինյանի, էլ չենք ասում` իր թիմի:

Մի խոսքով, որն է խնդիրը. կարծում ենք` էլի ու էլի, դարձյալ ու դարձյալ` Ղարաբաղը….

 Կարմեն Դավթյան
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ