06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2019

Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում. Նիկոլ Փաշինյանն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ /տեսանյութ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ։ Նրան դիմավորեց հիմնադրամի նախագահ պրոֆեսոր Նորբերթ Լամերթը։  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի գործունեության հիմքում ընկած են ազատության, արդարության եւ համերաշխության սկզբունքները։ Այսպես իր ելույթը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ինչպես 7 տասնամյակ առաջ Գերմանիան, այնպես էլ այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում: Նա ընդգծեց, որ […]

Տարեկան 4.3 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր ենք կորցնում

Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։  «Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։ Այսօր […]

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանի իշխանությունը՝ կալանավորում Ռոբերտ Քոչարյանին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը։ «Որովհետև Հայաստանում իշխանազավթումից ու իշխանափոխությունից հետո ադրբեջանցիները մշտապես խոսել են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կոնցեպտի մասին։ Ու, չգիտես՝ ինչու, հայկական իշխանությունները շատ ավելի դրական ու բարի սպասումներ ունեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներից», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություն էր տարածել որտեղ ասվում […]

Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Գերմանիայի կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունել է Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց: Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ: Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները […]

Ամենուրեք տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:   Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին […]

Կենդանաբանական այգու տնօրենին հեռացնելու պահանջով ցույցերը վերսկսվել են

Նախատեսվում է կանոնադրության մեջ փոփոխություն, որի համաձայն՝ կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը հասարակական սեկտորից: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու պահանջով բողոքի ցույցերը վերսկսվել են: Այգու նախկին, ներկա աշխատակիցները մի խումբ կենդանասերների հետ այսօր բողոքի ցույց անցկացրին քաղաքապետարանի դիմաց: Կենդանասերների նախաձեռնող խմբի […]

ԱԱԾ-ն հայտարարություն կանի Քոչարյանի բիզնեսների վերաբերյալ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հարուցված քրեական գործով առաջիկայում հայտարարություն կլինի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ինչ վերաբերում է Քոչարյանի բիզնեսների մասին հայտարարությանը, այո, քերական գործ է հարուցված, իրականացվում է քննություն, և արդյունքների մասին առաջիկայում ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից կլինի համապաատսխան հայտարարություն»,- ասաց Վանեցյանը: Խոսելով «Երևան» հիմադրամի գործի […]

Սողում է, որ առաջ գնա

Օձին հարցնում են՝ ինչո՞ւ ես սողում: Պատասխանում է՝ բա ինչպե՞ս առաջ գնամ: Ոմանք արդարացնում են իրենց անգամ սողալը՝ «առաջ գնալու» համար: Իսկ նմանների «առաջ գնալու» նպատակը՝ խայթելն է, թունավորելն ու սպանելը, այլոց կուլ տալը:  Սրանց է հարմար գալիս Քրիստոսի Խոսքը թե. -Դուք նեղ դռնով չեք մտնում, իսկ մտնողներին էլ արգելում եք, վա՛յ պիտի լինի ձեզ […]

Միանում եմ «Քառյակ Մեդիային»՝ նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան. Լիլիթ Թումանյան

Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց: Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի