Ամենուրեք տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.70C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.50C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C