06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարեկան 4.3 միլիոն խորանարդ մետր խմելու ջուր ենք կորցնում

Խմելու ջրի խնդիրը օրեցօր ավելի ու ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետությունը խմելու ջրի լրջագույն պաշար ունի, որի արժեքը, ցավոք, հաճախ չենք գիտակցում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ 

«Միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում մենք տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելու ջուր ենք կորցնում։

Այսօր «Վեոլիա Ջուր» կազմակերպության մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք իրականացնել պիլոտային մի ծրագիր, որի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել ստորև ներկայացված նկարում արտացոլված փականային համակարգի ներդրման միջոցով։

Ըստ նախնական պայմանավորվածության՝ պիլոտային ծրագրի շրջանակներում կներառվեն Երևանում գտնվող թվով հարյուր ցայտաղբյուր», – գրել է Էդուարդ Աղաջանյանը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ