«Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են». Սերժ Սարգսյանի փաստաբան. 168.am
Այսօր որոշ առցանց լրատվամիջոցներ տեղեկություններ են հրապարակել այն մասին, թե Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննության ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ կայքի՝ չի բացառվում, որ հենց դա էլ ազդել է Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշման վրա։ 168.am-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց Ս. Սարգսյանի շահերի պաշտպան […]